Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ներկայացրած փաստերն ու տվյալներն էապես լրացրեցին սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ի կեսգիշերին մոտ փաշինյանի ստորագրած խայտառակագրով միջանկյալ ամփոփված, բայց դեռ շարունակվող աղետի ու դավաճանական ընթացքի խճանկարը:
Արցախի հերոս, ազատամարտի հայտնի մարտական հրամանատար, Արցախի ՊԲ հրամանատար, ապա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նախօրեին արած հայտարարությունների շարքում առաջինը նշեց այս տարօրինակ պատերազմի ընթացքում մեզ, ըստ էության՝ կործանման տարած հիմնական հանգամանքներից մեկը՝ սուտը:
Առհասարակ, պատերազմի ընթացքում, հասկանալի պատճառներով, պատերազմող կողմերից և ոչ մեկը ճշմարտությունը լիարժեք չի ներկայացնում: Դա անխախտ կանոն է: Կա նաև թշնամու պարագան, կա թշնամուն մոլորության մեջ գցելու պարագան, կան մի շարք այլ հանգամանքներ, իհարկե, այդ թվում՝ հասարակության տրամադրությունը, ընդհանուր մարտական ոգին:
Բայց այս ամենով հանդերձ այն, ինչ պատերազմի առաջին օրերից սկսեցին անել փաշինյանական քարոզչությունն ու պաշտպանական գերատեսչությունը, ուղղակի խայտառակություն էր: Ստախոսության, իրականությունը լիովին հանրությունից թաքցնելու մի աներևակայելի ընթացք: Հասկացանք, որ թշնամուն մոլորության մեջ գցելու հանգամանք կա, բայց Հայաստանի ՊՆ-ն, իր ներկայացուցիչների միջոցով գործնականում կործանարար մոլորության մեջ գցեցին հենց մեր հասարակությանը, գումարած՝ Սփյուռքի մեր հայրենակիցներին:
Հասկանալի է, որ ծանր պարտության միակ պատճառը դա չէր: Բայց դա կարևոր դերակատարում ունեցավ այս աղետի մեջ հայտնվելու տեսանկյունից:
Մեկ այլ էական բացահայտում էր այն, ինչի վրա, ամենատարբեր տեղեկություններից ու երևույթներից ելնելով, շատերս էինք ուշադրություն դարձրել պատերազմի դեռ մեկնարկային հատվածում: Մովսես Հակոբյանը փաստեց, որ պատերազմի երրորդ օրը, նիկոլ փաշինյանի հրահանգով, կասեցվել է զորքերի համալրման կամ լրահամալրման գործընթացը: Սա ուղղակի խայտառակություն է: Եվ նման քայլը բացատրել միայն «գերագույն հրամանատարի» «դուխով» սխալվելու վճռականությամբ (պարզ ասած՝ հիմարությամբ) կամ տգիտությամբ, միևնույն է, դժվար է: Դրանից ավելի շուտ դավաճանության ու միտումնավոր սխալներ թույլ տալու տհաճ հոտ է գալիս, ասենք, ինչպես հենց նիկոլից ու իր դավաճանական ամբողջ իշխանությունից:
Ամենից զարմանալին այն է, որ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, օրինակ, որ անկասկած չէր կարող չհասկանալ փաշինյանական հրահանգների կամ որդեգրած ստամոլության կործանարար հետևանքները, գործնականում ի զորու չի եղել շտկել իրավիճակը:
Ի դեպ, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գնահատականներն էլ են ուշագրավ: Նա, ինչպես հիշում եք, հայտարարեց, որ պատերազմի 4-րդ օրը զեկուցել է պետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել՝ պատերազմը 2-3 օրվա ընթացքում դադարեցնելու համար՝ հաշվի առնելով, որ նման տեմպերով պատերազմելու դեպքում մեր ռեսուրսներն ուղղակի չեն բավարարի, քանի որ թուրքական ընդգրկուն աջակցությունը և ուղիղ մասնակցությունը բազմապատիկ փոխել է ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ թշնամու:
Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքիր: Կասկածի տակ չդնելով ԳՇ պետի մասնագիտական գնահատականն ու դրա որակը, այնուամենայնիվ նկատենք, որ նման հայտարարությանը հաջորդած ընթացքում Հայոց բանակը 40 օր շարունակ ոչ միայն պարզապես դիմադիրում էր, այլև զգալի կորուստներ պատճառելով, բառի ուղիղ իմաստով՝ կյանքի գնով կռիվ էր տալիս բազմապատիկ գերազանցող թշնամու դեմ: Ավելին, պարզվում է նաև, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանը հայկական բանակին մենակ չի թողել, որ մատակարարվել են անհրաժեշտ, համենայն դեպս՝ Հայաստանի ներկայացրած անհրաժեշտությանը համապատասխան զինատեսակներ:
Դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ ռեսուրսային հնարավորությունները գոնե հավասարվել են: Բայց դա նշանակում է, որ ճկուն, խելամիտ ու նախաձեռնող ղակավարման դեպքում հնարավոր էր և բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ: Չնայած թուլակամ, անհավասարակշիռ, ակնհայտորեն սխալ որոշումներ ընդունող «գերագույն հրամանատար» ունենալու դեպքում այդ ջանքերը, հայ ռազմիկների անձնվեր հերոսությունը, ցավոք, ապարդյուն դուրս եկան:
Երբևէ, կարծում ենք, գոնե տրիբունալով կբացահայտվեն այս պատերազմի տարօրինակությունները կամ դրանց գոնե մեծ մասը:
Սուտը՝ որպես կործանման «ուղիղ ճանապարհ»

Արմեն Հակոբյան