Կարծիք

20.11.2020 15:33


Բա ի՞նչ ասեն մարդիկ, որոնք Փաշինյանի հրաժարականն են պահանջում ոչ թե Արցախի դավաճանական հանձնումից հետո, այլ դրանից դեռ շատ առաջ, երբ անգամ պատերազմի մասին խոսք չկար

Բա ի՞նչ ասեն մարդիկ, որոնք Փաշինյանի հրաժարականն են պահանջում ոչ թե Արցախի դավաճանական հանձնումից հետո, այլ դրանից դեռ շատ առաջ, երբ անգամ պատերազմի մասին խոսք չկար
Բա ի՞նչ ասեն մարդիկ, որոնք Փաշինյանի հրաժարականն են պահանջում ոչ թե Արցախի դավաճանական հանձնումից հետո, այլ դրանից դեռ շատ առաջ, երբ անգամ պատերազմի մասին խոսք չկար։
Մարդիկ, որոնք գոչում են “Նիկոլ Դավաճան” ու պահանջում են հրաժարական, արդյո՞ք հասկանում են մարդկանց, որոնք էս ամբողջ դավաճանությունը զգում էին դեռ երկու տարի առաջ։
Ինքս Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ արդեն երկու տարուց ավելի։ Էն ժամանակ, երբ էս մարդը եկավ իշխանության ու առաջ գնալու փոխարեն հետ գնաց, երբ խիստ կասկածելի ու կասկածելի ապագայով քրգործեր հարուցվեցին գեներալների ու Արցախը ազատագրած նախագահի դեմ, երբ գեներալներին սարքեցին հանցագործ ու դավաճան, իջեցրին զինվորի աչքում, արդեն հասկանալի էր, թե սա ով է։ Դրան գումարվեց հանրության մոտ ատելության մթնոլորտի սերմանումը, դրան գումարվեց տնտեսական աղետը, դրան գումարվեցին պարգևավճարները, Նիկոլի անգրագիտության ու սխալի պատճառով մարդկանց խժռող կորոնավիրուսը։ Էս ամեն առիթն էլ Նիկոլի հակապետական վարքն էր բացահայտում ու բոլոր դեպքերում էլ հրաժարական եմ պահանջել։ Պատերազմը ընդամենը էդ ամենի վերջակետն էր։ Բայց պատերազմից առաջ էլ ակնհայտ էր, որ սա տանում է պատերազմի ու պարտության։ Որովհետև նա եկել էր էն ամենի համար, ինչը որ արեց՝ թուլացրեց մեր երկիրը, բզիկ-բզիկ արեց, մարդկանց սարքեց իրար թշնամի։ Ասել եմ ու ասում եմ՝ Նիկոլի հետ Հայաստանը շանս չունի։ Սա պիտի գնա, բայց գնալը քիչ է, պիտի կանգնի դատաստանի առաջ, որպեսզի էլ ոչ մի շիզոֆրենիկի, ապազգային տարրի մտքով չանցնի պետության հետ խաղալ։
Հիմա արդեն շատ շատերն են հրաժարական պահանջում, իսկ սա 6-ամսյա պլան է կազմել դեռ։ Այո, նա կարող է էլի ինչ-որ ժամանակ մնալ էդ աթոռին, ձմեռել կառավարական առանձնատանը, բայց մեկ է՝ նա արդեն վերջացած է, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես մարդ։ Նիկոլ Փաշինյանը այլևս չկա։ Իհարկե, դա չի նշանակում, որ նա այլևս չի կարող Հայաստանին ու Արցախին վնաս տալ։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը