Կարծիք

20.11.2020 15:20


RICO-ի օրենքը կամ ՔՊ-ի ու Իմ Քայլի կոլեկտիվ պատասխանատվության հարցը

RICO-ի օրենքը կամ ՔՊ-ի ու Իմ Քայլի կոլեկտիվ պատասխանատվության հարցը
RICO-ի օրենքը (The Racketeer Influenced and Corrupt Organizations Act կամ «RICO Act») 1970-ին Ամերիկայում ընդունված օրենք է ռեկետով կամ կոռուպցիայով զբաղվող կազմակերպությունների մասին: Այս օրենքը կարող է օգտագործվել կոլեկտիվ այլ հանցագործությունների դեպքում:
Օրենքի նպատակն է պատասխանատվության ենթարկել ոչ թե կոնկրետ անձանց, այլ կազմակերպություններին՝ մասնավոր, իրավաբանական կամ պետական:
Սա կոլեկտիվ պատասխանատվության մասին օրենք է: Նման մեղադրանքների դեպքում պատիժն ավելի խիստ է լինում, քան այլ դեպքերում, որովհետև այստեղ կա հակաօրինակ գործողություն կազմակերպելու հանցավոր մտադրություն և կարևոր չէ, թե կոնկրետ անձի մեղքն ինչ ծանրության է եղել, կաևորը հանցագործ միտումնավորությունն է:
ՔՊ-ի ու Իմ Քայլի դեպքում ակնհայտորեն երևում է կոլեկտիվ պատասխանատվության հարցը: Նիկոլ Փաշինյանւ միայնակ չի գործել, նրան սատարել է ՔՊ-ն ու ԻՄ Քայլը ֆրակցիան: Նրանց կարող ենք դիտարկել որպես կազմակերպված խումբ:
Եթե ոմանք կարծում են, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումները, ենթադրյալ հանցավոր ոչ կոմպետենտությունը, հանրության պառակտման ենթադրյալ միտումնավոր գործողությունները, որոնք ծանր հետևանքներ են ունեցել, միայն մեկ անձի պատասխանատվության տիրույթում է կարող դիտարկվել, սխալվում են:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը