Կարծիք

20.11.2020 15:05


Էս ազատումների շքերթով ժեխի համար նախատեսված կտերի մենյուն ես թարմացնում Նիկոլ՞

Էս ազատումների շքերթով ժեխի համար նախատեսված կտերի մենյուն ես թարմացնում Նիկոլ՞
Նախ` ազատածդ նախարարներից ոչ ոք չի պլստալու պատասխանատվությունից ինչպես նախապատերազմյան, այնպես էլ պատերազմի ընթացքում ցուցաբերած անգործության համար:
Երկրորդ` էդ ազատումներովդ որևէ կերպ վրայիցդ դավաճանի խարանը չի ջնջվելու:
Արդեն նախկին նախարարներ.
Ինչպես ծառայամիտ մեկանգամյա օգտագործման ձևի պարագա` դուք և ձեր գործունեությունը հասաք տրամաբանական հանգուցալուծման, որովհետև մեկանգամյա օգտագործման պարագաները սովորաբար աղբարկղ են նետվում:
Նորանշանակներ.
Դուք հավասարապես հայրենիք վաճառած դավաճան սրիկաներ եք: Արժե՞ր արդյոք գլխավոր դավաճանի չբավարարված կրքերին հագուրդ տալու համար ստանձնել որոշ ժամանակ հետո աղբարկղ նետվողի դերը:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը