Կարծիք

20.11.2020 14:56


Մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում

Մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում
Որքանո՞վ էր «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում խանգարում հայկական երկրորդ հանրապետության ներքաղաքական կայունությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը և ինչու առայսօր այն շարունակում է արցախցիների համար մնալ անհասանելի,-այս հարցերի պատասխանը չեմ ակնկալում ստանալ որևէ մեկից, քանի որ ստեղծված իրավիճակում գուցե այն ամենակարևոր խնդիրը չէ: Բայց այդուհանդերձ կցանկանայի հնչեցնել ևս մի հռետորական հարց՝ իսկ գուցե այդ ալիքի հեռարձակումն Արցախում ապահովելու պարագայում մենք ունենայինք իրականությանն առավել համակողմանի հասու լինելու հնարավորություն և, արդյունքում, նաև՝ արդեն իսկ ունեցած զարգացումների այլ տրամաբանություն:
Հ.Գ. Ցավալի է, որ մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը