Կարծիք

20.11.2020 14:35


Ակնհայտ էր, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իրենից բացի բոլորին՝ առաջին հերթին Տոնոյանին մեղավոր կարգելու համար, և նրա դեմ իշխանության սկսած հիստերիկ հակաքարոզչությունը պատահական չէր

Ակնհայտ էր, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իրենից բացի բոլորին՝ առաջին հերթին Տոնոյանին մեղավոր կարգելու համար, և նրա դեմ իշխանության սկսած հիստերիկ հակաքարոզչությունը պատահական չէր
Կապիտուլյացիայից հետո ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իրենից բացի բոլորին մեղավոր կարգելու համար և առաջին հերթին պաշտպանության նախարարին։ Եվ պատահական չէր, որ վերջին շրջանում հիստերիկ հակաքարոզչություն էր սկսվել իշխանության կողմից՝ Դավիթ Տոնոյանի դեմ։ Միայն հիմարը չէր տեսնում այս սցենարը։ Տոնոյանը, կարծում եմ, նույնպես տեսավ և հրաժարվեց մասնակցել այդ ֆարսին։
Անշուշտ, կատարվածի վերաբերյալ հարցերը շատ են, և ամեն պաշտոնյայի պատասխանատվության մասնաբաժինը դեռ հետազոտման առարկա է լինելու։ Մենք դեռ ականատեսն ենք լինելու բազմաթիվ բացահայտումների, սակայն կա մեկը, ով միանշանակ ու ամբողջությամբ է պատասխանատու, բայց անընդհատ փորձել է, փորձում է և փորձելու է դրանից խուսափել։ Չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու պիտի հեռանաս։
Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը