Եթե Արմեն Սարգսյանը հավատարիմ է երկու օր առաջվա իր ուղերձին, ապա պարտավոր է չստորագրել նոր նախարարներ նշանակելու հրամանագիրը
«Անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ, մինչ այդ երկրի կառավարումը հանձնել բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»։ Սա երկու օր առաջ հանրապետության նախագահի հնչեցրած ուղերձի հիմնական միտքն է։
Իսկ այսօր արդեն Ն.Փաշինյանը սկսել է սեփական կառավարությունը «թարմացնելու» գործընթաց՝ սեփական վերացական իշխանությունը թեկուզ մի քանի օր երկարաձգելու նպատակով։ Մի խումբ Արցախ հանձնողներին ուզում է փոխարինել մեկ այլ խումբ Արցախ հանձնողներով։ Այս ձեռնածությունը ոչ թե մեղմելու, այլ խորացնելու է «արժանապատվության ճգնաժամը»։
Այդ գործընթացում որոշակի Սահմանադրական դերակատարում ունի հանրապետության նախագահը։ Եվ եթե նա հավատարիմ է երկու օր առաջվա իր ուղերձին, ապա պարտավոր է չստորագրել նոր նախարարներ նշանակելու հրամանագիրը։ Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի՝ նախագահն ունի առնվազն 3 օր։ Ավելին, ունենք նախադեպ, որ նախագահը առհասարակ չի ստորագրել իր համար անընդունելի փաստաթուղթը։
Եթե Արմեն Սարգսյանը հավատարիմ է երկու օր առաջվա իր ուղերձին, ապա պարտավոր է չստորագրել նոր նախարարներ նշանակելու հրամանագիրը