Աշխարհ

20.11.2020 13:45


Ղարաբաղի հարցով համաձայնագիրը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին. Ալիև

Ղարաբաղի հարցով համաձայնագիրը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը լիովին համապատասխանում է իր հանրապետության շահերին:

Ավելի վաղ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը «անցյալում է մնացել»:

«Մենք դրանից հետո կարագացնենք զարգացման մեր ուղին: Մենք հասել ենք մեր ուզածին ռազմի դաշտում: Մեր զինվորներն ու սպաները ցույց տվեցին իրենց ուժը: Մենք ցույց տվեցինք մեր ուժը քաղաքական ասպարեզում, և եռակողմ հայտարարությունը լիովին համապատասխանում է մեր շահերին»,-ասել է Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը