40 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1667 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1667 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 123 646-ի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 10 դեպք։
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 40 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2388-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2366 է, ընդհանուր առողջացածներինը՝ 90 754, փաստացի բուժվողներինը՝ 30 504: Մեկ օրում արվել է 3796 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 480 445 թեստ: