Կարծիք

20.11.2020 10:21


Հակապետական կառույցներ

Հակապետական կառույցներ
Գեներալ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանի այսօրվա բացահայտումներից հետո նրան հրավիրել են ԱԱԾ։ Եվ սա կոչվում է պե-տու-թյուն։ Ցանկացած նորմալ երկրում սույն ասուլիսից հետո ԱԱԾ-ն գործ կհարուցեր՝ զուտ ներկայացված փաստերի կապակցությամբ, և մինչ քննության ավարտը վարչապետի լիազորությունները կկասեցվեին, ամենայն հավանականությամբ, շուտով նրան կալանավորելու որոշմամբ։ Բայց մեր երկրում նույն ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինները իրականում վարչապետի անձնական գվարդիան են հանդիսանում և գործում են որպես ռեպրեսիվ կառույցներ՝ իրականում քանդելով պետությունը։ Սա կարծում եմ գիտակցում են նաև մեր հասարակական գործիչները, որոնք բոռալով ժողովրդավարություն, իրավական պետություն հասկացությունները այսօր լավագույն դեպքում լռում են կամ աջակցում բռնապետական հակումներով վարչապետին։ Այո, այս արատավոր համակարգը ժառանգվել է Սերժ Սարգսյանից, որի դեմ վերջիններս պայքարում էին։ Բայց, պարզվում է, որ նրանք պայքարում էին անձի և ոչ արատավոր համակարգի դեմ։ Իսկ որ այդ արատավոր համակարգը այսօր գործում է առավել ցինաիկաբար, քան երբևէ, կարևոր չէ։
Բայց առավել տհաճ է, որ արժանապատիվ գեներալ Մովսես Հակոբյանի դեմ բարբաջում է մի դասալիք, որևէ սրբություն չունեցող, փաստաթղթեր կեղծող ոմն պատգամավոր (անունը չեմ ուզում նշել, հիգենիայի նկատառումներով), այն էլ Հ1-ի եթերով, «անաչառ» լրագրող Պետրոս Ղազարյանի եթերում։ Կրթությունս թույլ չի տալիս լսել սույն հաղորդումը, բայց զուտ այն փաստը, որ դասալիք անձը, որն իր ողջ կյանքում բացի բանսարկություններից, այլ օգտակար գործ չի կատարել, իրեն իրավունք է վերապահում քննադատել հայրենիքի նվիրյալներին։ Եվ այս ամենը հանրային կոչվող պետական հեռուստաընկերության եթերով։
Եվ մենք հավակնում ենք լինելու պետությո՞ւն՝ ունենալով նման «պետական» կառույցներ՝ ԱԱԾ, ոստիկանություն, քննչական մարմիններ, Հ1։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը