Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժին խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաև վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռը կոչ է ուղղում միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը։