Գեներալ-գնդապետ Հակոբյանի բացած ամեն մի «փակագիծը» առանձին բավարար է դավաճանական իշխանությանը կալանելու համար
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, հիմա արդեն՝ ՀՀ ՊՆ վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հանրությանը ներկայացրեց իսկապես ցնցող մանրամասնություններ:
Մովսես Հակոբյանը, զբաղեցրած զինվորական պաշտոնից ազատվելու զեկուցագրից ու նախարարի հրամանով ազատվելուց գրեթե անմիջապես հետո ասուլիսի միջոցով ժողովրդին ներկայացրեց միանգամայն կոնկրետ փաստեր, բացեց փակագծեր, որոնք թույլ են տալիս շատ ավելի որոշակի պատկերացում կազմել, թե ինչու պատերազմը նման աղետալի ընթացք ունեցավ, ինչու մեր ժողովուրդն ու պետությունը հայտնվեցին նման ահավոր վիճակում:
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, իհարկե, չտվեց ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական գնահատականներ: Նա ոչ մեկին դավաճան չանվանեց, ոչ մեկին չպիտակեց: Բայց Մովսես Հակոբյանի բացած ամեն մի «փակագիծը», առանձին վերցրած, բավարար է, որպեսզի ծանրագույն մեղադրանքներով ձերբակալվեն փաշինյանական իշխանության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները, սկսած անձամբ նիկոլ փաշինյանից:
Առանձնացնենք մի քանի կոնկրետ շեշտադրում: Առաջինը նախապատերազմական շրջանի վերաբերյալ: Մովսես Հակոբյանը փաստեց, որ զինուժի օպտիմալացման ծրագիրը իրականացվել է ոչ թե ԳՇ պետ եղած ժամանակ իր մշակած ուղղությամբ, այլ՝ տրամագծորեն հակառակը: Այն դեպքում, երբ սկզբնապես նախատեսված է եղել ավելացնել մարտավարական օղակում ներգրավված զինվորականներին և կրճատել օպերատիվ օղակը, արվել է հակառակը: Պարզ ասած՝ 95 տոկոսով ավելացվել է ՊՆ և գլխավոր շտաբի անձնակազմը: Ոչ զինվորական տարբերակով ասած՝ անհարկի ուռճացվել է վարչական ապարատը:
Մեկ այլ «փակագիծ»: Սպառազինության ձեռք բերման ծրագրում իշխանափոխությունից հետո կատարվել են աններելի փոփոխություններ: Զորօրինակ, ինչպես հայտարարեց Մովսես Հակոբյանը, ТОР համակարգի ևս մեկ դիվիզիոն ձեռք բերելու փոխարեն, դրա համար նախատեսված միջոցներով գնվել են այդքան արծարծված ու, ինչպես պարզվեց այս պատերազմի ընթացքում՝ անօգուտ Սու-30 օդանավերը: Անօգուտ՝ սպառազինված չլինելու կամ թերի սպառազինություն ունենալու, կարճ ասած՝ մարտական պայմաններում կիրառման ոչ պիտանի լինելու պատճառով: Ի լրումն, ձեռք են բերվել մեծ քանակությամբ տխրահռչակ «Օսա» ՀՕՊ միջոցներ, որոնք որպես այդպիսին, այս պատերազմի ընթացքում գործնական դերակատարում չեն ունեցել՝ թշնամու օդային հարձակման միջոցներից՝ ռազմական օդանավերից ու հատկապես՝ ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիրը լուծելու առումով:
Այդ ձեռքբերումների հետ կապված ամենից տպավորված պահն այն է, որ երբ Մովսես Հակոբյանը, ինչպես այսօր վկայեց, իմանալով նման սպառազինություն գնելու մասին, դիտողություն էր արել, իր հիմնավորումներն էր ներկայացրել վարչապետ նիկոլ փաշինյանին, հետևել է պատասխան, թե՝ դե արդեն գնումը կատարել են, ու կարող են ասել, որ «օդը փակել են»: Շատերը կհիշեն, որ նախապատերազմական շրջանում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջոցով, փաշինյանական իշխանությունը հենց նման քարոզչական թեզ էր դրել շրջանառության մեջ, թե՝ ի տարբերություն 2016-ի «ապրիլյան պատերազմի», Ստեփանակերտի երկինքն անվտանգ է, այսպես ասած՝ «օդը փակ է» թշնամական օդային հարձակման միջոցների առաջ:
Պատերազմը ցույց տվեց, թե ինչ կարգի է «օդը փակ»: Ոչ միայն «փակ» չէր, այլև պատերազմի մեկնարկից թշնամին այդ առումով ուներ մեծ առավելություն, ինչը էական նշանակություն ու ազդեցություն ունեցավ պատերազմի ընթացքի վրա: Մյուս կողմից, Մովսես Հակոբյանի վկայություններից պարզ է դառնում, որ փաշինյանական իշխանությունը սպառազինությունը ավելի շատ «փիարվելու» նկատառումներից ելնելով էր ձեռք բերում, քան թե՝ գործնական նշանակության և երկրի պաշտպանունակության:
Դա, կարելի է ասել, առնվազն թեթևամտություն է, իրականությունը համարժեք չընկալելու հետևանք: Կարելի կլիներ այդպես ասել, եթե չլիներ այս պատերազմը՝ խայտառակ կապիտուլյացիոն ակտով հանդերձ:
Ու այդ մոտեցումը չի էլ վերանայվել, չնայած, օրինակ, գեներալ-գնդապետի դիտողություններին: Ու, կարելի է ենթադրել, որ միայն Մովսես Հակոբյանը չէ, որ դիտողություն է արել: Ամեն պարագայում:
Իսկ այն, ինչ կատարվել է արդեն բուն պատերազմի ժամանակ, արդեն ոչ թե Հայաստանի ոչ բարով ղեկավար փաշինյանի կողմից թեթևամտության, այլ հանցավոր անմտության, եթե չասվի՝ հանցավոր դիտավորության դրսևորում է: Խոսքը գեներալի այն վկայությանն է վերաբերվում, որի համաձայն, փաշինյանի հրահանգով, պատերազմի երրորդ օրը դադարեցվել կամ ընդհատվել է բանակի լրահամալրման գործընթացը, փոխարենը շեշտը դրվել է կամավորական խմբերի ձևավորվման, կամավորականության վրա:
Դա այնպիսի անհեթեթություն է, որ կարելի էր անել միայն այն պարագայում, եթե հատուկ ցանկանում ես տանուլ տալ պատերազմը:
Մովսես Հակոբյանի ներկայացրած փաստերը վկայում են նաև զինված ուժերի ղեկավարմանը ռազմարվեստից ու բանակից բան չհասկացող բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ Արցախի նախագահի անհարկի միջամտությունների մասին: Ի լրումն՝ կոնկրետ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից բանակի կառավարման հարցում բացթողումների ու կառավարելիության վատ վիճակի մասին:
Մեծ հաշվով, գեներալը բավականին կոռեկտ նկարագրությամբ, բայց հաստատեց այն տեղեկությունը, որ Արցախի ՊԲ հրամանատարական կետում հայտնվելու համար իր կողմից Աննա Հակոբյանին արված դիտողությունից հետո նիկոլ փաշինյանը, իրեն բնորոշ քինախնդրությամբ, փորձառու գեներալին, ըստ էության, հեռացրել է Արցախից ու Արցախի ՊԲ ղեկավարությունից, վերադարձրել է Երևան, ապա 4-5 օր շարունակ չի ընդունել նրան: Դե, իհարկե, Արցախի պաշտպանունակության համար խիստ էական էին Աննա Հակոբյանի ռմբապաստարանային սելֆիներն ու «Էրրատո» ջոկատի աներևակայելի «սխրանքները», քան մարտական հրամանատարի, մեծ վաստակ ու փորձ ունեցող ռազմական գործչի ներուժը հայրենիքին ծառայեցնելու լիարժեք հնարավորություններ ընձեռելը: Ու այդպիսի մոտեցում, կարելի է չկասկածել, եղել է 1992-94 թվականներին մեր հաղթանակները կերտած, Արցախի պաշտպանությունը հաջորդող տասնամյակներում ապահոված և իրականացրած մյուս զինվորականների հանդեպ ևս: Մեծ հաշվով, նրանք ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից, նաև Արցախի «ռազմագետ» նախագահի միջոցով, շատ դեպքերում դրվել են «խաղից դուրս» վիճակում: Ինչո՞ւ: Երևի, որ չխանգարե՞ն իրականացնել փաշինյանի ու նրա անբարո թիմի նախատեսած-պլանավորածը:
Ճիշտ է, Մովսես Հակոբյանը չցանկացավ ու նույնիսկ դեմ էր դավաճանություն բնորոշումը գործածելուն: Բայց նա իսկապես էլ ռազմական գործիչ է, զինվորական: Նա նման գնահատականներ հնչեցնելու խնդիր ու անհրաժեշտություն չունի:
Փոխարենը, նրա վկայությունները էապես ամբողջացրեցին պատերազմին ու մեր խայտառակ պարտությանը վերաբերող խճանկարը: Այնպես որ, եթե կասկածողներ կային, արդեն կարող են բազմապատիկ ավելի համոզված լինել, որ տեղի է ունեցել ահավոր դավաճանություն և պետական հանցագործություն:
Համենայն դեպս, գեներալ-գնդապետ Հակոբյանի վկայությունները առավել քան բավարար են, որպեսզի իրավապահ մարմինները սկսեն ձերբակալել ինչպես նիկոլ փաշինյանին, այնպես էլ նրա իշխանության մյուս «առաջին դեմքերին»: Սկզբի համար այս՝ արդեն խամաճիկ-խրտվիլակային իշխանություններն, իհարկե, հետապնդումներ կսկսեն Մովսես Հակոբյանի դեմ՝ փորձելով լռեցնել նաև մյուս գեներալներին: Բայց վաղը, մյուս օրը, կարծում ենք, իրավապահները կհասկանան, որ երկրում «իրավիճակ է փոխվել»:

Արմեն Հակոբյան