Քաղաքական

19.11.2020 19:55


Մովսես Հակոբյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու

Մովսես Հակոբյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է ՀՔԾ։

«Այո, հրավեր ստացել եմ, գնացել եմ, ցուցմունք եմ տվել, հիմա գնում եմ մեր տուն», -Aysor.am-ին ասաց Մովսես Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը Դատախազությունից ստացել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի այսօրվա տեսագրությունը։

«Նյութերը ստացել ենք։ Այժմ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում»,-Aysor.am-ի հետ զրույցում ասել էր ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը