Արդյոք իսկապե՞ս այս ամենն ընդամենը ապիկարության հետևանք է, թե՞ մեծ դավադրության
ԴԵ ԽՈՍԱ՛, ԴԵՄԴ ՓՈ՞Ս Ա
Գեներալ Մովսես Հակոբյանը սպայի արժանապատվությամբ, ամենայն անկեղծությամբ, ազնվորեն ներկայացրեց ոչ միայն ողջ պատերազմի ընթացքում երկրի քաղաքական ղեկավարության ապիկարությունը, տարածվող սուտն ու կեղծիքը, այլև 2018թ․ իշխանափոխությունից հետո կատարվածը՝ զինվորական պրոֆեսիոնալ կադրերի հեռացում՝ որպես նախկիններ պիտակավորմամբ, արդյունավետ զենքերի գնումներից հրաժարում, փոխարենը մետաղի ջարդոնի ներկրում (իհարկե, այստեղ կոռուպցիա չկա), զինվորական ստորաբաժանումների կրճատում, փոխարենը՝ բյուրոկրատիայի ուռճացում։ Շարքը կարելի է շարունակել։ Արդյոք իսկապե՞ս այս ամենն ընդամենը ապիկարության հետևանք է, թե՞ մեծ դավադրության․․․
Եվ այս բոլոր ձախողումների, պարտության, մի ողջ ազգի նվաստացման պատասխանատուն շարունակում է կառչած մնալ իր աթոռին։
Արդյոք իսկապե՞ս այս ամենն ընդամենը ապիկարության հետևանք է, թե՞ մեծ դավադրության