Շոկը հաղթահարված է, մենք գիտենք՝ ինչի հետ գործ ունենք․ այսօր 00։01-ի դրությամբ տեղի ունեցածի պատասխանատուն են բոլորը՝ պատգամավորներից մինչև նախարարներ, փոխնախարարներից մինչև մարզպետներ
Այսօր լրանում է կապիտուլյացիոն ակտի 10-րդ օրը։ Եթե մինչև այսօր կյանքի իրավունք ունեին «շոկ» ասվածը, ինֆորմացիոն վակուումը, քարոզչական խռխռոցը, նույնիսկ՝ տեղի ունեցողի «ոչ հողեղեն» բնույթը, ապա
1. Շոկն այլևս հաղթահարված է, և մենք գիտենք՝ ինչի հետ գործ ունենք։
2. Տեղեկատվական փազլն այլևս հավաքված է, իսկ Մովսես Հակոբյանի ասուլիսում պարզաբանված են նույնիսկ դետալները։
3. Այսօր գիշեր Աղդամի շրջանը առանց որևէ կրակոցի փոխանցվելու է թշնամուն։
Ուստի այսօր գիշեր, 00։01-ի դրությամբ տեղի ունեցածի պատասխանատու են բոլորը՝ պատգամավորներից մինչև նախարարներ, փոխնախարարներից մինչև մարզպետներ։
Եթե ես էլ հնարավորություն չունենամ, 3 մլն-ի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր ձեր երեխաներին կբացատրեն, թե ովքեր են իրենց ծնողները և ինչի իրավունք ունեն նրանք, ինչինը չունեն։
ՀԳ. Այս գրառումը կարևորեցի նրա համար, որ քայլարաստների մի զգալի մաս իր համար ալիբի է գտել, թե «սաղ Նիկոլն ա արել, մեզնից ինչ աչոտ պիտի ուզեն»։ Տեղեկացնեմ, որ սրանով պատասխանատվությունից չեք թռնելու, ԲԱՐՈՅԱԿԱՆ պատասխանատվությունից։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։
Շոկը հաղթահարված է, մենք գիտենք՝ ինչի հետ գործ ունենք․ այսօր 00։01-ի դրությամբ տեղի ունեցածի պատասխանատուն են բոլորը՝ պատգամավորներից մինչև նախարարներ, փոխնախարարներից մինչև մարզպետներ