Բազմաթիվ անցորդներ հավանության էին արժանացնում ակցիայի անցկացումը և նշում` Նիկոլը պետք է հեռանա
Քիչ առաջ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում /«Ռոսիայի» խաչմերուկ/ ոստիկանությունը ուժ կիրառելով, հատ-հատ գրկելով ու քարշ տալով ազատեց փողոցը այն փակած ակտիվիստներից ու նրանցից որոշներին բերման ենթարկեց: Վերջիններս փողոց փակելու միջոցով պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նրան մեղադրելով կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի ստորագրման և հազարավոր զոհերի համար:
Հատկանշական է, որ բազմաթիվ անցորդներ հավանության էին արժանացնում ակցիայի անցկացումը և նշում` Նիկոլը պետք է հեռանա:
Բազմաթիվ անցորդներ հավանության էին արժանացնում ակցիայի անցկացումը և նշում` Նիկոլը պետք է հեռանա