Կարծիք

19.11.2020 12:50


Հարգելի ՀՔԾ, ԱԱԾ և այլք. հայտնում ենք, որ երեկ Հանրապետության Հրապարակում ռազմական դրության պայմաններում տեղի է ունեցել զինվորական համազգեստավորների չարտոնված հավաք (լուսանկար)

Հարգելի ՀՔԾ, ԱԱԾ և այլք. հայտնում ենք, որ երեկ Հանրապետության Հրապարակում ռազմական դրության պայմաններում տեղի է ունեցել զինվորական համազգեստավորների չարտոնված հավաք (լուսանկար)
Հարգելի ՀՔԾ, ԱԱԾ և այլք. հայտնում ենք, որ երեկ Հանրապետության Հրապարակում ռազմական դրության պայմաններում տեղի է ունեցել զինվորական համազգեստավորների չարտոնված հավաք, որին, հավաստի տվյալներով, մասնակցել են Փաշինյան Նիկոլ և Պետրոսյան Ռազմիկ անուններով քաղաքացիները: Նրանցից մեկը դուրս է եկել դիմացի շենքից, իսկ մյուսը Երևան է մուտք գործել Արագածոտնի մարզից:
Հավաստի տեղեկություններով՝ հավաքից հետո Փաշինյան Նիկոլ անվամբ քաղաքացին դիմացի շենք է մտել և զբաղեցրել վարչապետի աթոռը, իսկ երկրորդը՝ Արագածոտնի փոխմարզպետի աթոռը՝ Աշտարակ քաղաքում:
Ելնելով նշված քաղաքացիների ցուցաբերած ակտիվությունից, մասնակիցների հետ գրկախառնությունից և այլնից՝ կարելի է ենթադրել, որ հենց իրենք են կազմակերպել հանրահավաքը:
Հետևաբար, որպեսզի ՀՀ իրավապահ համակարգը չմեղադրվի երկակի ստանդարտների կիրարկման մեջ, կա՛մ կարճում եք նախորդ օրերին հանրահավաքի կազմակերպիչներին ներկայացված մեղադրանքները, կա՛մ նշված երկու քաղաքացիներին ևս ներգրավում եք քրեական գործի մեջ՝ որպես հավաքի կազմակերպման կասկածյալների:
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
126194890_693297771589038_3172006588344307143_n

Այս խորագրի վերջին նյութերը