Հայաստան համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե․ կառույցի նպատակների մեջ ռազմական կամ ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը փակելու դեպքեր սահմանված չեն
Համահայկական հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամը կարող է ծախսեր կատարել միայն կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Իսկ Հիմնադրամի նպատակների մեջ ռազմական կամ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու դեպքեր սահմանված չեն։ Դրամական միջոցները կարող են օգտագործվել Հիմնադրամի կողմից հաստատված ծրագրերի շրջանակում։ Առհասարակ ՀՀ պետական բյուջեն իրենից ներկայացնում է մի «կաթսա», որտեղ փոխանցվող գումարների նպատակային նշանակությունը գոյություն չունի։ Հետևաբար, այդ գումարները կարող էին ծախսվել ցանկացած նպատակով, այդ թվում՝ աշխատավարձերի և պարգևավճարների համար։
Հայաստանի և Սփյուռքի կողմից հավաքագրված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի կարիքը զգացվելու է Արցախի ենթակառուցվածքները վերականգնելիս, մասնավորապես՝ ճանապարհներ, կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, ջուր, գազ, ինտերնետային ցանց), շենքեր, շինություններ, դպրոցներ և այլ քաղաքացիական օբյեկտներ։

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից