Կարծիք

19.11.2020 11:35


Պուտինի մեսիջները և փաշինյանենց ուրախությունը

Պուտինի մեսիջները և փաշինյանենց ուրախությունը
Նախ ուրախության մասին։
Փաշինյանենք ուրախացել են, որ ՌԴ նախագահ Պուտինն ասել է, թե ՀՀ վարչապետը դավաճան չէ։
Պուտինն, իրոք, նման բան է ասել, բայց նաև հիմնավորել է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես անմեղսունակ է կամ այլ կերպ ասած՝ տգետ։ Հիմա նիկոլենք ուրախացել են, որ իրենց շեֆն, ըստ Պուտինի, ոչ թե դավաճան է, այլ տգետ։ Ծանր դեպք է։
Ինչ վերաբերում է Պուտինի մեսիջներին, ապա դրանք հետևյալն են․
1․Նիկոլ Փաշինյանն է մեղավոր այս ավերածությունների և Հայաստանի կապիտուլյացիայի համար, քանզի չունի ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն և որակներ։
2․Ամբոխավարությունը քանդում է պետությունը։ Հասարակությունը պառակտող ղեկավարը պետությանը տանում է դեպի պարտություն։
3․Շուշին կարող էր հայկական մնալ, եթե Փաշինյանը հոկտեմբերի 20–ին սթափ որոշում կայացներ։ Շուշին երբեք չի եղել բանակցային փոխզիջման առարկա, այն դարձել է այդպիսին ռազմական գործողությունների արդյունքում։
4․Արցախից մնացել է այն, ինչ հնարավոր էր պահել ռուսական զորքի միջոցով։ Եթե հայտնվեն քյալլագյոզներ, պոպուլիստներ կամ արկածախնդիրներ, որոնք կուզենան չեղարկել այդ եռակողմ համաձայնությունը՝ խոստանալով ավելի լավ պայմաններ, ապա քաղաքական ինքնասպանություն կգործեն և կհանգեցնեն ոչ միայն ամբողջ Արցախի կորստին, այլ նաև կվտանգեն Հայաստանի գոյությունը։
5․Թուրքիան հայտնվել է մեր տարածաշրջանում ՀՀ փողոցային իշխանության սխալ քաղաքականության ու պարտված պատերազմի արդյունքում։
6․Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը ողջամիտ է մինչև այս տարվա դեկտեմբերի 1–ը։ Դրանից հետո պետք է հայ ժողովուրդը որոշի, թե ինչպես վարվել նրա հետ։
7․Շատ կարևոր է խաղաղության պահպանումը, քանզի Թուրքիան դժգոհ է ռուսական զորքերի մուտքից և փորձում է վիժեցնել եռակողմ համաձայնությունը։
8․Ռուսաստանն անհանգստացած է թուրքական ակտիվությամբ և Հայաստանում ցանկանում է տեսնել 100 տոկոսով վստահելի ու կոմպետենտ իշխանություն մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար։ Փաշինյանի իշխանությունն այդպիսին չէ։
9․Ռուսները մեզ օգնել են մեծ ծավալով (սպառազինություն, Արցախի ամբողջական հանձնման խափանում և այլն)։ Օգնել են հայ ժողովրդին, այլ ոչ թե Փաշինյանին։
10․Արցախի անկախության ճանաչման հարցը օրակարգում է, ինչը պետք է փորձել կյանքի կոչել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի օգնությամբ և Հայաստանի ճիշտ քայլերով։
11․Եթե հանկարծ Ադրբեջանում (Թուրքիայի հրահրմամբ) որոշեն խախտել համաձայնագիրը և Արցախում խնդիրներ ստեղծել ռուս խաղաղապահների համար, ապա Մոսկվան գործի կդնի օսեթական սցենարը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը