Վարչապետի աթոռին մխրճվածն, ով օրեր առաջ իրեն քննադատողներին և իր ցանկությունները չկատարողներին սպառնում էր առաջնագծից իջնող զինվորականներով, այսօր այդ նույն "զինվոր"-աջակիցներին ընդունեց կառավարության շենքի դիմաց...
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ մակարդակի և ինչ մտածելակերպի զանգված էր հավաքվել Հանրապետության հրապարակում, տեղադրում եմ դրանց մտքի գոհարներից կազմված կոլաժ...
Խայտառակությունը, ողբերգությունը ու զավեշտն այստեղ միմյանց հետ էին մրցակցում...
Իրեն Հիսուսի հետ համեմատող Նիկոլի աջակիցներից մեկն առանց ամաչելու հայտարարեց, որ Նիկոլն իրենց աստվածն է... Դե հերթական կռապաշտն է...
Մի այլ աջակցի էլ հրապարակ գործուղողները չէին բացատրել, որ Հադրութն ու նույնանուն շրջանը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և հիմա նրա եղբորորդին, ինչպես ինքն էր պնդում, չի կարող այդտեղ կռվել... Դե պրիմիտիվ սուտը շատ արագ բացահայտվեց...
Ենթադրաբար առողջական պատճառներով բանակից ազատված մեկն էլ պարզվում է Նիկոլի շնորհիվ կյանքում առաջին անգամ կատարել է իր երազանքը՝ զինվորական համազգեստ է հագել ու այնքան է դրանից ոգեշնչվել, որ կնոջ կողքին այդ զգեստով է քնում... Դե կարելի է նաև առաջարկել , որ եթե կյանքում լողացել է, ապա այսուհետ լոգանքն ընդունի այդ համազգեստով...
Աջակիցներից մեկն էլ շարունակելով իր տխրահռչակ կուռքի կարծիքը Շուշիի մասին հայտարարեց, որ Շուշին անարժեք բան է հայերի համար... Հա դե.. Նիկոլ աստծո համար , եթե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, ապա իր աջակիցների համար էլ այն արժեք չունեցող քաղաք է...
Նիկոլապաշտներից մեկն էլ մոռանալով, թե իր կուռքը՝ Նիկոլ Անհողն ինչպես օրեր առաջ սկուտեղի վրա Արցախի 80 տոկոսը նվիրեց թուրքերին, գալով Ազատության հրապարակ ղժղժում էր, թե Նիկոլի հետ Ստամբուլն են գրավելու... Դե հա... Իրականությունից կտրված նիկոլապաշտների համար այս միտքը շատ նորմալ է... Նիկոլականները "մոռացել" են, թե Նիկոլի կողմից թշնամուն տրված Շուշիում ինչպես են թուրքերը պղծում մեր եկեղեցիները և սպարապետ Վազգենի արձանը, բայց գնում են ազգադավի հետ Ստամբուլ գրավելու...Իսկ այդ սուբյեկտին կառաջարկեմ դեռ իրենց տուն մտնել ու հեռո նոր մտածել Ստամբուլի մտնելու մասին...
Դե իսկ վերջում էլ պարզվեց, որ նախկիններին ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու մեջ մեղադրող Նիկոլը ևս չի վարանում այդ ռեսուրսից օգտվելուց. կառավարության շենքի դիմացի միտինգին ակտիվորեն մասնակցում էր նաև մարզերից մեկի փոխմարզպետը...
Սա ողբերգություն է մեր ազգի համար...
Հիմա արդեն հասկանում եմ, թե ինչու՛ ենք ծվարել մեր պատմական Հայրենիքի մի փոքրիկ հատվածում, որը ևս կարող ենք կորցնել, եթե ուշքի չգանք...
Նիկոլականների այսօրվա մտքի գոհարները (կոլաժ)