Կարծիք

19.11.2020 10:28


Մինչ պատերազմն ինձ թվում էր՝ պատերազմը կարթնացնի խաբեության խոր թմբիրում փակված մեր ժողովրդին

Մինչ պատերազմն ինձ թվում էր՝ պատերազմը կարթնացնի խաբեության խոր թմբիրում փակված մեր ժողովրդին
Մինչ պատերազմն ինձ թվում էր՝ պատերազմը կարթնացնի խաբեության խոր թմբիրում փակված մեր ժողովրդին։
Պատերազմի ընթացքում ինձ թվում էր՝ կեղծ պաթոսի աքցանով անդամահատվող Արցախի ու ընկած Տղերքի դառնաղի իրականությունը կսթափեցնի ատելության մաղձով լեցուն մեր ժողովրդին։
Պատերազմի փաստացի ավարտից հետո ինձ թվում էր՝ պետականության կորուստը կսթափեցնի մարդկանց, ովքեր չեն համակերպվում պարզագույն ճշմարտության հետ՝ ապազգային պրոպոգանդայի զոհ են։
Ով հայ ժողովու՛րդ, ինչի՞ ես այսպես համառորեն կործանվում, ինչի՞, գեթ այժմ սթափվի՛ր, խնդրում եմ՝ այս պատերազմը բացումն էր միայն իրադարձությունների, որոնք արմատապես փոխելու են աշխարհը, մեկնարկել է մեր կա՛մ հզորացման, կա՛մ կործանման ժամը։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը