Լրահոս

18.11.2020 23:05


Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Խաղակեսի վերջնամասում վիճակագրական առավելությունը Հյուսիսային Մակեդոնիայի կողմն էր: Նրանք գնդակին տիրում էին 66-34 տոկոս հարաբերակցությամբ: Առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի 54-րդ րոպեին` ստանալով Վահան Բիչախչյանի ճշգրիտ փոխանցումը` Հովհաննես Համբարձումյանը գնդակն ուղարկեց Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը:

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի այս խաղարկությունում Հայաստանի ընտրանու 8 գոլերը խփել են 8 տարբեր ֆուտբոլիստներ:

Բաց թողած գնդակից հետո Հյուսիսային Մակեդոնիայի թիմը մեծ ուժերով նետվեց գրոհների: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը շատ լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու ընտրանու առավելությունը, սակայն չստացվեց:

Ի վերջո, Հայաստանի ընտրանի նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսայի Մակեդոնիային և ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ խմբային փուլի հաղթող: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ենթախմբում առաջին է և իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Այս խորագրի վերջին նյութերը