Միշուստինն ադրբեջանցի վարչապետի հետ քննարկել է Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրուց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը:
«Կարծիքների փոխանակում է կայացել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների հարցով՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին որոշումները»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Կառավարությունների ղեկավարները զրույցի ընթացքում անդրադարձել են առևտրա-տնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցերին՝ ուշադրություն դարձնելով արդյունաբերության, գյուղտեխնիկայի, դեղագործության և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:

Աղբյուրը՝ tert.am