Կարծիք

18.11.2020 22:09


Թուրքի դիմաց կզած ոչնչությունը վրեժ է ուզում լուծել հայերից

Թուրքի դիմաց կզած ոչնչությունը վրեժ է ուզում լուծել հայերից
Պատմաբաններին հարցրեք ու ձեզ կասեն, որ նույնիսկ Քեմալ Աթաթուրքն ու Քյազիմ Կարաբեքիրն այսպես չեն վարվել, երբ 1920թ.-ին պարտված Հայաստանին Ալեքսանդրապոլի պայմանագիր էին պարտադրում: Ոչ մեկ Հայաստանի ղեկավարի հետ այդպես չի վարվել, ինչպես Իլհամ Ալիևը վարվեց Նիկոլ Փաշինյանի հետ: Պատմությանը հայտնի չէ դեպք, որ Հայաստանի ղեկավարին հրապարակայնորեն փալաս սարքեն ու վրան կոշիկներ սրբեն, թքեն վրան ու ձեն-ծպտունը դուրս չգա:
Պատկերացնու՞մ եք տիեզերական մասշտաբների հասնող լկտիության աստիճանը. Ալիևը սրան փալաս է սարքել, կոշիկները սրբել է վրան, իսկ սա ժամեր հետո մտնում է լայվ ու հաթաթա տալիս: Հարբած մտնում է լայվ ու ասում, որ պետք է վրեժ լուծել: Եվ ումի՞ց՝ հայերից: Պատկերացնո՞ւմ եք ստորության աստիճանը: Թուրքի դիմաց կզած ոչնչությունը վրեժ է ուզում լուծել հայերից: Հիմա այլ հարց չկա: Հիմա ՀՀ քաղաքացին պետք է ինքն իրեն հստակ հարց տա՝ իրեն պե՞տք է այս վիժվածքը վարչապետի պաշտոնում:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը