Եգիպտական հնագետների խումբը հայտնաբերել է լավ պահպանված տասնյակ մումիաներ
Եգիպտական հնագետների խումբը, Կահիրե քաղաքից հարավ, հայտնաբերել է լավ պահպանված տասնյակ մումիաներ, որոնց տարիքը հասնում է մինչև 4000 տարվա։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է Եգիպտոսի հնագիտության Բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Զահի Հավասը։
-Ֆայումի օազիսի շրջանում՝ Լահուն բուրգից ոչ հեռու, հայտնաբերվել են քարի մեջ փորված 53 դամբարաններ՝ լավ պահպանված մումիաներով,- ասել է Հավասը։ Ըստ նրա, 4 մումիաները փարավոնների 22-րդ դինաստիայի ժամանակաշրջանի են, որոնք կարել է համարել այդ ժամանակաշրջանի Եգիպտոսում ամենալավ պահպանված մումիաները։
-Դամբարանում կան մումիաներ, որոնց տարիքը 4000 տարուց ավելի է, նրանք համարվում են Միջին թագավորության (մ.թ.ա. 2061-1786 թթ.) շրջանի մումիաներ,-ավելացրել է գլխավոր քարտուղարը։
Գտնված մումիաները փաթաթված են եղել վուշի կտորով, և դրված են եղել փայտե սարկոֆագների մեջ, որոնք զարդարված են եղել փիրուզներով։ Հնագետները նաև հայտնաբերել են թաղման 15 զարդանախշ դիմակ, թալիսմաններ և կերամիկական առարկաներ։