Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ նախագահի հրամանագրով` Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Այս մասին հրամանագիրը հրապարակված ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասված է հրամանագրում:
Արա Այվազյանը ծնվել է 1969թ., Երևանում: 1986-1993 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում): 1994 թվականին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։ 1995թ. աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 1996-2018թթ. եղել է Դանիայում, Շվեդիայում, Լիտվայում, Պանամայում, Կուբայում և մի շարք այլ երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: