Քաղաքական

18.11.2020 17:56


Ո՞ւմ հետ էր Աշոտ Փաշինյանն իր հանգիստը վայելում երևանյան սրճարաններից մեկում, և ի՞նչ կապ ունի այդ անձը նոյեմբերի 10-ի գիշերվա իրադարձությունների հետ (լուսանկար)

Ո՞ւմ հետ էր Աշոտ Փաշինյանն իր հանգիստը վայելում երևանյան սրճարաններից մեկում, և ի՞նչ կապ ունի այդ անձը նոյեմբերի 10-ի գիշերվա իրադարձությունների հետ (լուսանկար)

Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը Երևանի սրճարաններից մեկում: Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում:

168.am-ին հաջողվեց պարզել, որ լուսանկարն արված է այսօր, Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» սրճարանում:

Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի որդու հետ սրճարանում պատկերված անձը Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով Օպերայի շրջակայքում սրճարան ունի, որը զարմանալիորեն չի քանդվել:

Ըստ օդում կախված լուրերի՝ սույն երիտասարդը եղել է նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում:

Թե ինչ է արել նա այնտեղ, կարող ենք միայն ենթադրել:

Լուսանկարը, ի դեպ, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութից է արվել:

126176216_1083437932098060_3692436551718681884_n 126213945_824173628363777_8956561400516241383_n-460x600

Այս խորագրի վերջին նյութերը