Հասցրել են ինքնասպանության. կամրջի տակ գտնված երիտասարդի մահվան պաշտոնական վարկածը
2020թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:40-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կիևյան կամրջից տղամարդ է ցած նետվել:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը իրականացրել է անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, պարզել մահացած երիտասարդի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ Գառնիկ Պետրոսյան է՝ ծնված 1993թ.:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է: