Ի հակադրումն Շուշիի ազատագրման՝ Շուշիի կորսման համար իրավական հետևանքներ կա՞ն (տեսանյութ)
Դժբախտաբար ես մասնակցում էի մայիսի 8-ի դատական նիստին հայտնի՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Տեսանյութում կտեսնեք՝ ինչպես է ներկայումս գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հայտարարում, որ «Որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի»։ Պարոն Գևորգ Բաղդասարյանը դա հայտարարում էր՝ նայելով 2․5 տարի քրեական հետապնդման մեջ գտնվող Շուշիի ազատագրման և Արցախյան ՀԱՂԹԱԿԱՆ պատերազմի ԱՆՄԻՋԱԿԱՆ մասնակիցներ՝ գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի և Նախագահ Քոչարյանի աչքերի մեջ։ Այս հայտարարությունը կարծում եմ բոլորը պատկերացնում են՝ ինչ հաճելի էր թշնամու համար։
Երկու հարց դատախազությանը և հատկապես այս հայտարարության հեղինակ պարոն Բաղդասարյանին․
1) Ի հակադրումն Շուշիի ազատագրման՝ Շուշիի կորսման համար իրավական հետևանքներ կա՞ն, այդ թվում հաշվի առնելով ՌԴ Նախագահ Պուտինի երեկվա հայտարարությունը։
2) Նոյեմեբերի 10-ից Դատախազությունը որպես քրեական հետապնդման մարմին՝ բացառությամբ պետական գույքի վնասման դեպքերի, ի՞նչ գործողություններ է ձեռնարկել աղմկահարույց դեպքերով (օրինակ՝ երեկվա ՊՆ գնդապետի զեկուցագիրը)։
Ի հակադրումն Շուշիի ազատագրման՝ Շուշիի կորսման համար իրավական հետևանքներ կա՞ն (տեսանյութ)