Չի եղել սխալ կամ թերացում․ եղել է պետական դավաճանություն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ռազմավարական դաշնակիցն ուղղակիորեն կանխել է արյունահեղությունն արցախյան հակամարտության գոտում և փրկել է Ստեփանակերտը` վերջին կտոր հայկական հողը: Ընդ որում, փրկել է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Ալիևից, այլ նաև մեր անփառունակ վարչապետ Փաշինյանից, քանի որ վերջինս շատ հեռուն գնացող դավաճանական ծրագիր է ունեցել: Այդ ծրագրի համաձայն` ադրբեջանցիներին պետք է նվիրվեին ոչ միայն յոթ շրջաններն ու Շուշին, այլ ամբողջ Արցախի Հանրապետությունը:
Բացի Արցախը հանձնելուց. պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը, նաև մտադիր էր հանել ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքից և այդպիսով Հայաստանը դարձնել երկրորդ Վրաստան:
Ինչպես տեսանք, և ինչպես վկայեց Պուտինն իր հարցազրույցով, Նիկոլն իր հաշվարկներում այս անգամ էլ սխալվեց: Ռուսաստանը, նրա կամքին հակառակ, թե՛ Ստեփանակերտի ժողովրդին փրկեց բնաջնջումից եւ վերջին կտոր հողի կորստից եւ թե՛ ավելացրեց իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:
Հողավաճառ Նիկոլը մոռացել էր, որ իր դիմաց ռուսական կայսրությունն է, որի հետ չես կարող գավառական «կրուտիտներով» շփվել:
Տեղին է հիշել, թե ինչպիսի կատաղի ռուսոֆոբիայով էր տառապում Նիկոլը տասնամյակներ շարունակ, ինչպիսի էնտուզիազմով էր ցեխ շպրտում նախագահ Պուտինի վրա, ինչպիսի հիվանդագին մոլուցքով էր մեղադրում Ռուսաստանի Դաշնությանը`իբրև թե 2016-ի քառօրյայի հրահրման մեջ:
Իր այսօրվա այսօրվա մամլո խոսնակ Մանե Գևորգյանը, ինչպես նաև Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը ՌԴ դրոշն էին տրորում ու պատռում դեսպանատան մոտ:
Ֆիքսենք նաև` Նիկոլը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ հրաժարվել է ստորագրել զինադադարի շատ ավելի թեթև պայմանագրեր, որոնցում Շուշիի անունն անգամ չի եղել: Դրանցում չի եղել Մեղրիի ճանապարհը, որով Ադրբեջանը պետք է ուղիղ կապ հաստատի Նախիջևանի հետ, դրանցում չեն եղել Տավուշի մարզի մի քանի գյուղեր, որոնք մենք հիմա փաստորեն կորցրեցինք: Նիկոլը սպասել է, որ վիճակը մաքսիմալ ծանրանա, հետո միայն թուղթ ստորագրի: Այսինքն, չի եղել դիվանագիտական ու ռազմական սխալ կամ թերացում, եղել է պետական դավաճանություն:
Չի եղել սխալ կամ թերացում․ եղել է պետական դավաճանություն