Կարծիք

18.11.2020 14:02


Ո՞վ է բանակցելու, դուք չեք կարող իրավիճակին ադեկվատ լուծումներ տալ, դա արդեն փաստեց Պուտինը. այսինքն՝ բանակցային պրոցեսը ձեզ վստահել չի կարելի

Ո՞վ է բանակցելու, դուք չեք կարող իրավիճակին ադեկվատ լուծումներ տալ, դա արդեն փաստեց Պուտինը. այսինքն՝ բանակցային պրոցեսը ձեզ վստահել չի կարելի

Բացեցի Փաշինյանի ճանապարհային քարտեզը, կարդացի առաջին կետը, դալշե էլ կարելի ա չկարդալ։

«1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:»

Հարց 1. Իսկ եթե չվերականգնվեց Մինսկի խումբը, ոնց եք բանակցելու՞, ալտերնատիվ լուծում նախատեսված ա՞:

Հարց 2. Արցախի ինչ կարգավիճակ եք առաջնահերթություն համարում՞: Անկախությունը՞, Հայաստանի կազմ մտնելը՞, Ադրբեջանի կազմ մտնելը՞, Ռուսաստանի կազմ մտնելը՞: Որն ա հայկական կողմի դիրքորոշումը կոնկրետ՞:

Հարց 3. Արցախցիների որ բնակավայրեր վերադարձի՞: Շուշին ու Հադրութը ներառյալ՞, Ադրբեջանի կազմում են ապրելու՞ թե միայն մեր վերահսկողության տակ տարածքներ՞: Եթե առաջինը, ապա ոնց եք մեխանիզմը պատկերացնում՞, Ադրբեջանի քաղաքացիություն են ստանալու, միջանկյալ կարգավիճակ օդում կախված թե ինչ՞: Եթե երկրորդն ա, ապա մարդկանց արդեն կոչ եք արել գնալ հետ, էլ ինչը քննարկվի՞:

Հարց 4. Ով ա բանակցելու՞: Դուք չեք կարող իրավիճակին ադեկվատ լուծումներ տալ, դա արդեն փաստեց Պուտինը։ Այսինքն վստահել բանակցային պրոցեսը ձեզ չի կարելի, դա արդեն փաստ ա։ Երկրորդ մարդը, ով կարող էր բանակցել էլ չկա, հանեցիք աշխատանքից արտգործնախարարին։ Ով ա բանակցելու, որ կորզի հայանպաստ լուծումներ ձեր թիմից՞:

Մնացած կետերով էլ չանցնեմ, կարծում եմ արդեն պարզ ա, ինչ ա իրենից ներկայացնում էդ ճանապարհային քարտեզը։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը