Լրահոս

18.11.2020 12:11


34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1589 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1589 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1589 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 120 459 -ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 36 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2308-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1726 է, ընդհանուր առողջացածներինը՝ 80 069, փաստացի բուժվողներինը՝ 38082: Մեկ օրում արվել է 4109 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 472 190 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը