Աշխարհ

18.11.2020 11:41


Պետդումայում ներկայացվել է Պուտինին կրկին նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք տվող օրինագիծ

Պետդումայում ներկայացվել է Պուտինին կրկին նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք տվող օրինագիծ

ՌԴ Պետդումայի պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև սենատոր Անդրեյ Կլիշասը սահմանադրության փոփոխության համաձայն՝ Պետդումա են ներկայացրել օրինագիծ, որով Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը իրավունք կստանա կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում:

Համապատասխան փաստաթղթի տեքստը հրապարակված է Պետդումայի ստորին պալատի էլեկտրոնային տվյալների բազայում, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Երկրորդ ընթերցմամբ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը մարտի 10-ին քննարկելիս Պետդուման ընդունել էր պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի կողմից դրանում փոփոխություն կատարելու մասին առաջարկը, որով թույլ է տրվում նախագահին վերընտրվել պաշտոնում:

Ստորին պալատում իր ելույթի ընթացքում Պուտինը սատարել էր այդ նախաձեռնությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը