Կարծիք

18.11.2020 09:27


Պուտինն իր բացահայտումներով ավելի խայտառակեց Նիկոլին, քան նրան «դավաճան» անվաներ

Պուտինն իր բացահայտումներով ավելի խայտառակեց Նիկոլին, քան նրան «դավաճան» անվաներ
Համացանցն ակտիվ քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Արցախյան վերջին պատերազմի և Հայաստանի վարչապետի քայլերին վերաբերյալ տրված մեկնաբանությունները...
Չզարմացա, երբ տեսա, թե ինչպես են նիկոլականները և իշխանամետները հրճվանքով մեջբերում ՌԴ նախագահի այն խոսքերը, որ Նիկոլը դավաճան չէ...
Նախ, ՌԴ նախագահը երբեք իրեն թույլ չէր տա դավաճան անվաներ Հարավային Կովկասում իր ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի ղեկավարին... Դա Պուտինին բացարձակ պետք չէ...
ՌԴ նախագահը գնաց այլ ուղղով. նա այնպես արեց, որ իր սկանդալային բացահայտումերի հիման վրա հայաստանյան հասարակությունն ինքը հասկանա, թե Նիկոլն իրականում ո՛վ է և ի՛նչ է իրենից ներկայացնում...
Նախ, Պուտինը հայտնեց, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել...Պուտինը նաև հավելեց, որ ԼՂ հարցով պայմանավորվածությունը ձևակերպվել է մեկ օրվա մեջ, որից կարելի է ենթադրել, որ հենց այդ օրն է՝ նոյեմբերի 9-ին է Շուշին հանձնելու կետը ներգրավվել այդ չարաբաստիկ հանաձայնագրում...
ՌԴ նախագահ հայտարարեց նաև, որ դեռ հոկտեմբերին համոզել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները կարողանան վերադառնալ, "այդ թվում՝ Շուշի", բայց հայկական կողմն իր համար անսպասելիորեն մերժել էր այն... Փաշինյանն ասել էր, որ նրա համար դա անընդունելի է... Ըստ ՌԴ նախագահի, այդ ժամանակ՝ հոկտեմբերի 19-ին և 20-ին, հայկական կողմի տարածքային կորուստները հիմնականում եղել են Արցախի հարավում և շատ չնչին...
Այսպիսով, Պուտինը բացահայտեց, որ Հայաստանի վարչապետը տարրական ստախոս է...
Հիշեցնեմ, որ նոյեմբերի 17-ին վարչապետ Նիկոլն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակցային բոլոր տարբերակներում Շուշիի հանձնելն Ադրբեջանին անխուսափելի էր...Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն հերքեց վարչապետին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց...
Պարզվում է, Նիկոլը ստում էր, որը բացահայտեց նաև ՌԴ նախագահ Պուտինը...
Պուտինի այս բացահայտումներից հետո արդեն պարզ է նաև, թե ինչու՛ Հայաստանի վարչապետը չի պատասխանում НТВ հեռուստաալիքի "Своя правда" թոք-շոուի հեղինակ և վարող Ռոման Բաբայանի երեք հարցին, ինչպես նաև անհոդաբաշխ և զավեշտալի մեկնաբանություններ է տալիս իրեն ուղղված այն մեղադրանքներին, որ չի կանգնեցրել պատերազմն ավելի շուտ՝ մեզ համար ավելի բարվոք պայմաններով...
Ռուսաստանի նախագահը բացահայտեց, որ Հայաստանի վարչապետն էժանագին ստախոս է և մանիպուլյատոր, որի մասին նա հայաստանյան հասարակությանը տեղեկացնում է անաձամբ...
Այս բացահայտումներով ՌԴ նախագահը տողատակով Նիկոլին մեղադրեց նաև տարածքային մեծ կորուստների և հազարավոր զոհերի (տարբեր տվյալների համաձայն 4-5 հազար զոհ ունենք) ու վիրավորների համար, քանի որ վերջինս, եթե ժամանակին համաձայներ մեզ համար ավելի ձեռնտու պայմաններով զինադադար կնքել, որի մասին պարզ ասեց Պուտինը, ապա այսքան զոհեր և տարածքային կորուստներ չէինք ունենա...
ՌԴ նախագահը նաև անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին..."Իշխանությունը չի կարող թույլ տալ, որ հասարակությունը ներսից պառակտվի",-ասել է նա...
Սա ևս մեսիջ է Նիկոլին, որ բոլոր ներքաղաքական հարցերը լուծի բանակցությունների միջոցով... Այլ տարբերակներ, որքան հասկանում եմ, Մոսկվան չի ողջունի...
Հուսամ, հասարակության լայն շերտերը Պուտինի այս բացահայտումներից հետո իրենք կորոշեն՝ Նիկոլ Անհողը դավաճան է, թե՝ ոչ...
Հ.Գ. Մի բան էլ հասկացա... Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետն ուղղակի "նվեր" էր ՌԴ-ին, ում շնորհիվ Մոսկվան ռազմականորեն ամրապնդեց իր դիրքերն Արցախում, Նիկոլին բացարձակ չեն վստահում...Ինչպես ասում են ռուսերեն՝"его только терпят", որը վնասում է Հայաստանին...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը