Քաղաքական

17.11.2020 21:38


Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել. Պուտին (տեսանյութ)

Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել. Պուտին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում: Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս կարգավորել իրավիճակը հեռանկարում,-ընդգծել է ՌԴ ղեկավարը,-ամենակարևորն այն է, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, այդպիսի բան չի եղել: Եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում Շուշին և առանց որևէ կարգավիճակի: Պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Այդպես է եղել 2016 թվականից, և ապրիլյան պատերազմը այդ վերջին զանգն էր այս պատմության»։

Այս խորագրի վերջին նյութերը