Կարծիք

17.11.2020 21:00


Եթե չգտնվեն խաղաղ, սահմանադրական լուծումներ, ապա «Նեմեսիս» գործողություն լինելու է

Եթե չգտնվեն խաղաղ, սահմանադրական լուծումներ, ապա «Նեմեսիս» գործողություն լինելու է
Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատերազմի 4-րդ օրը դիմել է վարչապետին պատերազմը կանգնեցնելու հարցով: Միքայել Մինասյանը հրապարակեց, որ պատերազմի ընթացքում վարչապետ կոչվածին պատերազմը կանգնեցնելու տարբերակներ են առաջարկվել, որոնք շատ ու շատ ավելի լավն են եղել, քան պատերազմի 44-րդ օրը ստորագրած խայտառակությունը: Բայց նա չի համաձայնվել, արդյունքում՝ կապիտուլացրել է երկիրը:
Իսկ պատկերացնու՞մ եք՝ պատերազմի 2-րդ կամ 5-րդ օրը, երբ գերագույն վիժվածքին միջնորդներն արդեն իսկ առաջարկել էին հրաժարական տալ և կդադարի պատերազմը, սա կյանքում գոնե մեկ անգամ պետական շահով առաջնորդվեր ու համաձայնվեր առաջարկվող տարբերակին: Պատկերացնում եք չէ՞՝ որքան կորուստներից կարելի էր խուսափել, որքան կյանքեր կարելի էր փրկել: Եվ ուրեմն. առնվազն պատերազմի 5-րդ օրվանից սկսված մեր տղաների թափած արյունն անձամբ գերագույն վիժվածքի խղճին են: Նա չի կարողանալու փախչել ոչ կապիտուլյացիայի, ոչ էլ առավելս ևս՝ արյան պատասխանատվությունից: Ոչ նա, ոչ նրա կողքին մնացածները:
Հ.Գ. Եթե չգտնվեն խաղաղ, սահմանադրական լուծումներ, ապա «Նեմեսիս» գործողություն լինելու է: Դա խիստ անցանկալի, բայց պատմական օրինաչափություն է: Ուստի ճիշտ է արել Արծրունը, որ իր անվտանգության համար ոստիկանություն է դիմել:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը