Կարծիք

17.11.2020 17:37


Ուզում եմ դիմել «Իմ քայլը» խմբակցության կին պատգամավորներին

Ուզում եմ դիմել «Իմ քայլը» խմբակցության կին պատգամավորներին
Նույնիսկ նոյեմբերի 9-ի լույս 10-ը գիշերը ստորագրած խայտառակ փաստաթուղթը չի կարող հանդիսանալ Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության երաշխիք,այլ դա փաստաթուղթ է պետական դավաճանության մասին։ Բառիս բուն իմասոտվ թուրքը չոքել է մեր դռանը. ՀՀ սահմանի երկայնքով թուրքական զորքի և զինամթերքի ահռելի կուտակումներ կան: Անգամ այսքանից հետո Արցախի կապիտուլյացիան ստորագրած, չորս հազարից ավելի հայորդիների զոհվելու պատճառ դարձած, պետական ողնաշարը ջարդած իշխանությունը համառորեն չի ընդունում իր մեղքն ու չի ուզում ապաշխարել ժողովրդի և Աստծո առաջ:
Նայենք մեր շուրջը…. Ամենուր սուգ ու հեծկլտոց, տառապանք ու ցավ: Այս դառը ֆոնի վրա ուղղակի ապշել կարելի է այս աստիճանի սառը և բութ վերաբերմունքից, սառը և բութ դեմքերից, որ մենք ամեն օր տեսնում ենք էկրաններին, մարդիկ, որոնք մեզ հայրենազրկեցին և դեռ շարունակում են անդրդվելի կերպով անել իրենց ազգադավ գործը: Ոչ մի զղջում, ոչ մի ափսոսանք այս տականքների հոգիներում այսօր չկա` կարծես ոչ միայն հայ չեն, այլ առհասարակ մարդ չեն:
Ուզում եմ դիմել «Իմ քայլը» խմբակցության կին պատգամավորներին: Լսե՛ք, դուք մի՞թե մայր չեք, քույր չեք, մի՞թե բնությունը մայրական զգացումներով կամ ինքնապահպանման բնազդով չի օժտել ձեզ, որ դուք այս սոսկալի իրավիճակում անգամ, երբ բազմաթիվ ծնողներ չեն գտել իրենց զոհված զավակի մարմինը, պաշտպանում եք հայրենադավ դավաճանին, ով իր ճանկերով պարզապես կառչել է աթոռից և ձեզ էլ ստիպել` անել նույնը, և մի բան էլ հանձնարարել է կատաղի պայքար մղել այն մարդկանց դեմ, որոնք ասում են ճշմարտությունը, հայրենիքի պաշտպանության ահազանգ են հնչեցնում:
Ուզում եմ դիմել նաև առաջին պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանին և հարցնել` Սասուն, դու հայտարարում էիր, թե թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի մեծ արժեք ունի, քան արցախյան հաղթանակը: Հիմա դու գո՞հ ես արդյոք կատարվածից, որն ավելի մեղմ, քան համազգային կատաստրոֆա, հնարավոր չէ կոչել: Ընդ որում` կատաստրոֆան կարող է շարունակվել յուրաքանչյուր պահի և հասնել մայրաքաղաք Երևան` հաշվի առնելով վերոնշյալ կուտակումները ՀՀ սահմանին:
Եվ վերջապես, ուզում եմ դիմել այս ամենի գլխավոր մեղավորին, գլխավոր պետականաքանդ և տնաքանդ սրիկային` Նիկոլին: Բավ է, ինչքան վնասեցիր` միտումնավոր, իսկ այժմ գտի՛ր քո մեջ տղամարդկության գեթ մեկ մանանեխի հատիկ, կտրվիր այդ աթոռից, քանզի քո և այդ աթոռի համադրությունը չափազանց վտանգավոր է սերունդների անվտանգության և ապագայի համար: Դու տարակուսանք ես հայտնում, թե ինչու Արարատ Միրզոյանի հետ այդքան դաժան վարվեցին այն չարաբաստիկ գիշերը, բայց դու և քո ամբողջ քայլած ապազգային ոհմակը դեռ չեք տեսել ձեզ սպասվելիք իսկական դաժանությունը: Ձեզ չեն մերժում , ձեզ անիծում ենք :
Ուստի, քանի դեռ չենք վերջնականապես վերացել որպես պետություն և որպես ժողովուրդ, կա՛նգ առեք և հեռացե՛ք։
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը