Կարծիք

17.11.2020 17:13


Երկակի ստանդարտներ

Երկակի ստանդարտներ
Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ջարդում են ԵՊՀ-ի, Հանրային ռադիոյի դռները՝ մտնում են ներս։ Նրանց անվանում են թավշյա հեղափոխականներ, հերոսներ։
Ցուցարարները Արցախի տարածքները հանձնելուց հետո կոտրում են կառավարության դռները մտնում ներս՝ փնտրելով Փաշինյանին։ Նրանց անվանում են հանցագործներ և ձերբակալում են։
Ինչպե՞ս է որոշվում, որ մի դեպքում դա նորմալ է, քանի որ կազմակերպիչն ինքն է, մյուս դեպքում՝ սխալ, քանի որ իր դեմ է։
Ինչ սովորեցրել եք՝ այդ էլ անում են։
Հ.Գ. ես ընդհանրապես դեմ եմ բոլոր տեսակի բռնություն պարունակող գործողություններին։
Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը