Գերեվարված Դավիթն Արցախ էր մեկնել նոյեմբերի 11-ին՝ տարեց ամուսիններին իրենց տուն հասցնելու նպատակով
ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
Գերեվարության մեջ հայտնված քաղաքացիներից մեկի՝ Դավիթ Իսահակյանի ազգականը՝ Անի Թադևոսյանը, NEWS.am-ին պատմեց, որ Դավիթի՝ գերի ընկնելու փաստն իրենց հայտնի է դարձել ադրբեջանական աղբյուրներում տարածված տեսանյութերից, որոնցից մեկում տեսել են Դավիթին: Դավիթն Արցախ էր մեկնել նոյեմբերի 11–ին՝ արցախցի տարեց ամուսիններին իրենց տուն հասցնելու նպատակով։
«Դավիթենց հարևանի տանը Արցախից տատիկ և պապիկ էին ապաստանել, որոնք Մարտունու Գիշի գյուղից են: Հրադադարից հետո Դավիթին խնդրել են, որ տանի իրենց տուն, Դավիթն էլ իր սեփական մեքենայով տարել է: Գորիսից էլ պետք է վերցնեին ամուսինների դստերը, որն ի վերջո չի գնացել: Վերջին անգամ, երբ Դավիթի հետ խոսեցինք, ճանապարհին էին, հետո կապը կտրվեց: Մի քանի օր, երբ լուր չունեցանք, ընկերները հասկացան, որ, միգուցե, գերի է ընկել, սկսեցին ադրբեջանական սոցիալական ցանցում տեսանյութերը նայել, դրանցից մեկում տեսանք Դավիթին: Նա գերի էր վերցվել այլ քաղաքացիների և զինվորների հետ միասին: Դավիթի շորերը փոխված են, մարմնի վրա վերքեր կան։ Բոլոր գերիները տեսանյութում ենթարկվում են կտտանքների»,-պատմեց Դավիթի քույրը:
Տեսանյութում տարեց ամուսինները չեն երևացել: Փնտրելուց հետո չեն գտել Դավիթի ավտոմեքենան և բջջային հեռախոսները:
Նշենք, որ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել էր, որ ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը:
Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:
Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից: