Պոմպեոն չի հանդիպի Էրդողանին Թուրքիա կատարած այցի ընթացքում
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС լրատվական գործակալությունը, հանդիպումը չի կայանա էրդողանի ժամանակացույցում եղած փոփոխությունների պատճառով։
Ամերիկացի դիվանագետները, մեկնաբանելով Պոմպեոյի և Էրդողանի հանդիպման հնարավորության հարցը, նշել են, որ իրենց և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կարծիքով նախագահ Էրդողանը ևս կցանկանար կյանքի կոչել հանդիպման նախնական պայմանավորվածությունները, սակայն նախագահի ժամանակացույցում եղած փոփոխությունների պատճառով նա դադարել է հետևել վերոնշյալ պայմանավորվածություններին։
«Եղել են պահեր, երբ մենք կարծում էինք, որ հնարավոր է և տեղի կունենա, բայց հետո Թուրքիան ասաց մեզ, որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը ինքնին փոխվել է: Եվ ես դա չեմ վերագրում ինչ-որ քաղաքական ազդանշանի: Դա բառացիորեն ժամանակացույցի հարց էր պետքարտուղարի և նախագահ Էրդողանի տեսանկյունից։ Ես չեմ հավատում, որ Թուրքիայի կառավարությունը դժգոհ է այն ամենից, ինչը պարզապես ծրագրման խնդիր էր: Մենք շարունակում ենք [Անկարայի հետ] աշխատել այն հարցերի շուրջ, որոնցում կան տարաձայնություններ, և այն հարցերի շուրջ, որոնք, մեր կարծիքով, կարևոր են ինչպես մեզ, այնպես էլ մյուսների համար»,-նշել է պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ից 23-ը ընկած ժամանակահատվածում յոթ երկրներ կատարելիք շրջագայության շրջանակներում Պոմպեոն կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և Սաուդյան Արաբիա։