Կրեմլը պատրաստ է ԱՄՆ-ին և Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի և Ղարաբաղի վերաբերյալ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որևիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի և Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան:
«Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին, այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջև ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Կրեմլը չէր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ 168.am