Կից ներկայացված տեսանյութում Փաշինյանը, իր հրոսակախումբը, հավաքի իրական մասնակիցները ներխուժում են ՀՌԱՀ շենք, կոտրում դռներ, վնասում գույք
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Էդուարդի Աղաջանյանը նյութ է շրջանառում, որտեղ փորձում է Արցախի առուվաճառքի գործարքի դեմ դուրս եկած քաղաքացիներին ներկայացնել վատ լույսի ներքո, իսկ նրանց պայքարին փորձում է հաղորդել երանգներ։ Նախ և առաջ եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում տեղի են ունեցել որակապես նույնանման 2 դեպք։ Կից ներկայացված տեսանյութում Փաշինյանը, իր հրոսակախումբը, հավաքի իրական մասնակիցները ներխուժում են ՀՌԱՀ շենք, կոտրում դռներ, վնասում գույք։ Հավաքի մասնակիցներին մի կողմ թողնենք։ Փաշինյանը և իր հրոսակախումբը գույքը ոչնչացնում էին, որպեսզի բռնազավթեն իշխանությունը և ստանալով լիազորություն ծախեն Արցախը։ Մինչդեռ մյուս տեսանյությում մարդիկ նույն գործողությունները անում են առուվաճառքի գործարքը անվավեր ճանաչելու նպատակով։
Եթե վերջին դրվագով քրեական գործը ընթացք ստանա ԱԱԾ-ն և դատախազությունը պետք է տան պաշտպանական թևի իրավական հարցադրմանը դատավարական պատասխան։ Որո՞նք են այս գործերի տարբերությունները, որ առաջինը՝ սելջուկ-իմքայլականների իշխանության գալուց հետո կարճվեց իսկ երկրորդը բուռն թափ է հավաքում։
Կից ներկայացված տեսանյութում Փաշինյանը, իր հրոսակախումբը, հավաքի իրական մասնակիցները ներխուժում են ՀՌԱՀ շենք, կոտրում դռներ, վնասում գույք