Մայք Պոմպեոն ագրեսիվ է որակել Թուրքիայի վերջին գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետքարտուղարն այս մասին ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ են եղել»,-ասել է Պոմպեոն՝ հղում անելով ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրածովյան հարցում այդ երկրի գործողություններին:
«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն, որպեսզի Էրդողանին համոզեն, որ այդպիսի գործողությունները չեն բխում նրա ժողովրդի շահերից»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ Թուրքիայի կողմից ռազմական ներուժի օգտագործման ակտիվացումը մտահոգություն է առաջացնում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:
«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներն են, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է: Հենց այս շրջանակներում էլ հարկավոր է կարգավորել իրավիճակը»,-ասել է Պոմպեոն:
Մայք Պոմպեոն ագրեսիվ է որակել Թուրքիայի վերջին գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետքարտուղարն այս մասին ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում: