Կարծիք

17.11.2020 11:35


Որտե՞ղ են հիմնադրամի փողերը՝ աշխարհի հայերի ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը

Որտե՞ղ են հիմնադրամի փողերը՝ աշխարհի հայերի ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը
2018թ․ հեղափոխությունից հետո «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» տնօրեն Նիկոլ Փաշինյանը նշանակեց սորոսական Հայկակ Արշամյանին:
Պատերազմի օրերին Հայաստանն ու սփյուռքի մեր հայրենակիցները դոլար առ դոլար իրենց բերաններից կտրելով փոխանցումներ էին անում հիմնադրամին: Սորոսական Արշամյանը նույնիսկ գնաց «Արծրունն է կանչում» հաղորդման հյուր և «հաղդելու ենք», ստերի ներքո կոչ արեց փողեր փոխանցել հիմնադրամին:
Բոլորս հիշում ենք սոց ցանցերում տեղադրվող սմս-ների սքրինները, զոհված հերոսների հոգեհանգիստների ժամանակ ծաղկեպսակների փոխարեն հիմնադրամ փոխնցվող գումարների անդորագրերը, դպրոցներում հավաքվող և հիմնադրամ ուղարկվող գումարները և այլն: Ազգը միաբանված գումար էր հավաքում Հայաստան հիմնադրամի համար:
Ի վերջո հավաքվեց 169 միլիոն դոլար:
Հիմա հարց՝ որտե՞ղ է Հայաստան հիմնադրամի 169 միլիոն դոլարը, եթե այս դավաճան իշխանությունների կողմից հայրենազրկված արցախցիներին տրամադրվելու է օգնություն ընդամենը 136 դոլար, որը ամենաճոխ հաշվարկներով չի անցնելու ընդհանուր առմամբ 3-4 միլիոն դոլարը:
Որպեսզի ապուշ բաներով ժողովրդին չխաբեն, նախապես ասեմ, որ Հայաստան հիմնադրամի փողերով զենք չեն կարող գնել, իսկ հայրենազրկված արցախցիների կարիքները հոգալը մեր պետության ամենաառաջնային խնդիրն է:
Հարցը չափազանց կարևոր է, քանի որ ինչպես գիտեք ամենակոռումպացված մարդիկ սորոսականներն են: Սորոսականների սիրած զբաղմունքն է հիմնադրամի փողեր տակով անելը, ուստի չեմ կարող հանգիստ լինել այդ առումով:
Կրկնեմ հարցս` որտե՞ղ է հիմնադրամի փողերը աշխարհի հայերի միահամուռ ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը:
Հարգելի հայեր, սորոսական Հայկակ Արշամյանից պահանջեք թափանցիկ (Թրանսփարենսի) հաշվետվություն։
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը