Կարծիք

17.11.2020 09:56


Սպասում եմ էն օրվան, երբ նա կգնա ու կխաղաղվի հանրությունը

Սպասում եմ էն օրվան, երբ նա կգնա ու կխաղաղվի հանրությունը
Սպասում եմ էն օրվան, երբ նա կգնա ու կխաղաղվի հանրությունը։ Վերջին 2.5 տարվա մղձավանջը կավարտվի, ատելություն, սև-սպիտակ, անփորձ ու ամբիցիոզ թրաշամանուկներ՝ այդ ամենը կհանձնվի իրավապահների քննությանը, կփակվի ամոթալի էջը ու ամբողջ ներուժը կդրվի միասին ստեղծելու, ծանր աշխատելու, բարդ որոշումներ ընդունելու վրա։
Մեզ տհաճ մաքրման ճանապարհ ա սպասում, բայց էդ քավարանով պիտի անցնեն բոլորը։ Հետո խաղաղվենք ու իրար ձեռք սեղմենք։ Գանք կոնսենսուսի՝ հաշվետու իշխանություն, պատասխանատու հանրություն։ Սայա միակ մոդելը փրկության։
Կրթությունը ու գիտությունը պետք ա դառնան էդ ապագայի հենքը։ Գիտակցել, վերլուծել ու ուղղել մեր սխալները։ Էդպիսի Հայաստանում ես կուզեմ ապրել։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը