Ռուբեն Մելիիքյանը հաղորդում է, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Փաստորեն, իրականություն դարձավ վարչապետի սպառնալիքը և այն տեղեկությունները, որ նա իր սեփական և հավերժական համարող, պետական առանձնատան շրջակայքում զինում է ավազակախմբերի։ Ոմանք կարծում են, թե նրանք քրեական անցյալ կամ ներկա ունեցող անձինք են։ Իհարկե, չեմ բացառում, որ այդ ավազակախմբերի մեջ կարող են լինել և քրեական տարրեր։ Ժամանակին, իրենց «բարեկիրթ» համարող իմքայլականները , իրենց առաջնորդի գլխավորությամբ իբր պայքարում էին , օրենքներ ընդունում քրեական ենթամշակույթի և այն կրողների դեմ։ Բացարձակապես չպաշտպանելով քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներին՝ օրենքով գողեր, հեղինակություններ և այլն, համենայն դեպս, նրանք ունեն իրենց չգրված «օրենքները», հասկացությունները, պատիվը և համոզված եմ, որ այպիսի ստորությունների նրանք չեն գնա։ Այդ ավազակախմբերը ստեղծվել են, որևէ բարոյական սկզբունք , հայրենիք չունեցող և գումարի դիմաց ամեն ինչի ընդունակ իմքայլականներից։ Նորից եմ կրկնում, չեմ բացառում, որ նրանց մեջ ամենայն հավանականությամբ , քրեական տարրեր նույնպես կան, բայց ինչպիսի՞ քրեական անցյալով՝ բռնաբարություն, մանկապղծություն, մատնություն և այլ նման հանցագործություններ, որոնց համար քրեական աշխարհը նրանց արհամարհել է և որպես հավաքարար օգտագործել։
Այո, քրեական ենթամշակույթը շատ ավելի բարոյական է, քան իմքայլական ենթամշակույթը։
Վարչապետի վերջին փամփուշտը, չվախենաք