Քաղաքական

17.11.2020 09:05


Հադրութցի մի տղամարդ այրել է Արայիկ Հարությունյանի խանութը․ «Հրապարակ»

Հադրութցի մի տղամարդ այրել է Արայիկ Հարությունյանի խանութը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ դեռեւս խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Արցախից մեզ հայտնում են, որ խաղաղ բնակիչները, ովքեր պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց հարազատներին, տները, գործնական քայլերի են անցել։

Օրերս հադրութցի մի տղամարդ, կոտրելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին պատկանող խանութներից մեկի ապակիները, ներս է մտել, բենզին լցրել եւ հրի մատնել։ Խանութը վառելուց հետո էլ տղամարդը կանգնել է հրապարակի կենտրոնում եւ հայհոյանքներ տեղացել Հարությունյանի հասցեին։

Արցախցիները պատմում են, որ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, ինչ կատարվել է։ Հակառակը՝ նոր-նոր են ուշքի գալիս շոկից»:

Այս խորագրի վերջին նյութերը