Հարձակման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը․ սառը զենքով հարվածել են դեմքին և վնասվածքներ հասցրել ոտքի շրջանում
Հարձակման է ենթարկվել Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն.Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։
Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը քիչ առաջ հայտնել է, որ իր կյանքին ոչինչ չի սպառնում:
«Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ ա, կյանքիս ոչինչ չի սպառնում: Բժիշկները վերջացնեն՝ առավել մանրամասն կներկայացնեմ իրավիճակը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հարձակման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը․ սառը զենքով հարվածել են դեմքին և վնասվածքներ հասցրել ոտքի շրջանում