Մեր 20-25 հազար զինվորների շրջապատման վտանգը մի քանի ժամո՞ւմ է ձևավորվել
Դեռևս Հայաստանի վարչապետի կարգավիճակում գտնվող կապիտուլյանտնիկոլ փաշինյանը, արդեն երևի երկրորդ կամ երրորդ անգամ է ընդգծում, որ եթե նոյեմբերի 10-ին այդ խայտառակագիրը չստորագրեր, ապա վտանգի տակ կդներ Արցախում, ռազմաճակատի երկայնքով մարտերի մեջ գտնվող հայկական մեր զինուժի 20-25 հազար զինվորների, սպաների, կամավորականների, պահեստազորայինների կյանքը: Ըստ փաշինյանի՝ նրանք կարող էին արագորեն հայտնվել լիակատար շրջապատման (շրջափակման) մեջ և մենք շատ ավելի մեծ ու աղետալի կորուստներ կունենայինք:
Հարցը, թե ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ էր ստեղծվել նման՝ զինուժի տոտալ շրջապատման և կորստի վտանգ, համառորեն շրջանցվում է: Հարցը՝ մի կողմ, չեն հնչել ու չեն հնչում քիչ թե շատ համոզիչ պարզաբանումներ, բացատրություններ, թե ինչ որոշումների և գործողությունների հետևանքով էր ստեղծվել այդ կործանարար վիճակը:
Չնայած, տողերիս հեղինակը հակված չէ «հալած յուղի տեղ» ընդունել նիկոլ փաշինյանի ասածը: Թեկուզ եթե անձամբ նրա պարագան հաշվի չառնենք, միևնույն է, 40-45 օր շարունակ ռազմաճակատի իրական վիճակի, կորուստների մասին սեփական ժողովրդին լկտիաբար մոլորեցրած ու խաբած իշխանության կողմից վերջին 5 վշտալլուկ օրերին հնչեցրած ցանկացած հայտարարություն պիտի բազմակողմանի ստուգվի ու ճշտվի, քանզի չկա բացարձակապես ոչ մի երաշխիք, որ դա ևս հերթական սուտը չէ, այս անգամ՝ փաշինյանական դավաճանության ու կապիտուլյացիայի, Արցախը թուրքին նվիրելու աններելի հանցանքը արդարացնելու նպատակով:
Մի՞թե փաշինյանի ասած տոտալ շրջապատման ու 20-25 հազարանոց բանակի ջախջախման վտանգը մի քանի ժամվա մեջ ստեղծվեց: Չի կարող ու չէր կարող նման բան լինել՝ ոչ մի պարագայում, առավել ևս Արցախի դեպքում: Դա հնարավոր էր միայն մի դեպքում, եթե օրեր, շաբաթներ շարունակ հայկական զինուժը ոչ մի դիմադրություն ցույց չտար, իսկ թշնամին էլ ուր ուզեր, որ կողմով ցանկանար՝ անվնաս ու անպատիժ շարժվեր:
Այդ հարցերին, հուսով եմ, մասնագիտորեն դեռ կանդրադառնան ռազմական փորձագետներն ու հենց իրենք՝ պատերազմը նիկոլ փաշինյանի գերագույն հրամանատարությամբ տանուլ տված անմիջական պատասխանատու բարձրաստիճան զինվորականները: Նրանք, որոնցից ոչ մեկը կապիտուլյատիվ խայտառակությունից հետո գոնե պաշտոնի «ինքնասպանության» չդիմեց փրկելու համար իր անուն ու պատիվը:
Այդ ինչպե՞ս եղավ, որ թշնամին 10-14 օրվա ընթացքում կարողացավ այնքան ուժեր տեղափոխել Շուշիի մատույցներ, որ ի վերջո գրավեց անառիկ բերդաքաղաքը կամ վերցրեց վերահսկողության տակ: Ինչո՞վ էին այդ երկու շաբաթում զբաղված հայկական զինուժի ղեկավարները, գերագույնը, նրա արցախյան կլոնը, ինչո՞վ: Ինչո՞ւ այդ ժամանակահատվածում, այդ 10-12 օրերին Շուշին չէր վերածվել Արցախի «ստալինգրադի», ինչու բերդաքաղաքն իր անվանմանը համապատասխան՝ անառիկ ամրոցի, ամեն տան ու շենքի համար կռիվ տալու վիճակի չէր բերվել...
Ինչու, ինչու, ինչու...
Ինչու համատարած մոբիլիզացիայի փոխարեն, պատերազմի ամբողջ ընթացքում հիմնական շեշտը փաշինյանը դրեց կամավորականության և փիառվելու «ֆիդայականության» վրա:
Ի դեպ, եթե մոռացել եք, պատերազմի կեսերին գեներալական աստիճանի բարձրացում ստացան ԶՈՒ ԳՇ պետն ու ՊԲ նախկին հրամանատարը: Կասվի՞, թե կոնկրետ ինչ ռազմական գործողության կամ ձեռքբերման համար:
Ամենից կարևորը, նիկոլ փաշինյանը վերջում ասում է, թե կապիտուլյացիան ընդունել է ռազմական ղեկավարույթան ներկայացրած զեկույցների ու նկարագրած իրավիճակը հաշվի առնելով: Իսկ ի՞նչ է դրանից 2, 3, 5 կամ 10 օր առաջ ՀՀ ԶՈՒ ղեկավարույթունը չէր զեկուցո՞ւմ, թե՞ փաշինյանն էլ էր որոշումները Արծրուն Հովհանիիսյանի գրառումների և հայտարարությունների հիման վրա կայացնում:
Ոչ իհարկե: Կես խրամաբջիջ անգամ չեմ կասկածում, որ ռազմական ղեկավարույթունը ներկայացրել է օբյեկտիվ պատկերն ու վիճակը: Ողջ հարցն այն է, թե՝ ո՞ւմ: Ի սկզբանե կապիտուլյանտի՛ն:
Եթե վերջում 20-25 հազար զինվորների տոտալ շրջապատման ու կորստի մասին էր խոսելու, ապա ի՞նչն էր խանգարում դրանից 3, 4, 10 օր առաջ ելնել ժողովրդի առաջ, ասել ամբողջ ճշմարտությունը ստեղծված վիճակի մասին ու ա՛յդ ժամանակ դադարեցնել պատերազմը՝ փրկելով շատ ավելի շատ հայ ու ՀՀ քաղաքացի զինվորների կյանքեր, կորցնելով ավելի ու ավելի քիչ բուն Արցախի տարածքից, մանավանդ, որ արդեն բացահայտվեց՝ Շուշիի մասին նախորդ ռուսական, միջնորդական առաջարկություններում խոսք չի եղել:
Առայժմ նախնական հետևությունը մեկն է՝ տրիբունալ և հրապարակային դատ՝ նիկոլ փաշինյանին ու նրա գործակիցներին:
Մեր 20-25 հազար զինվորների շրջապատման վտանգը մի քանի ժամո՞ւմ է ձևավորվել
Դեռևս Հայաստանի վարչապետի կարգավիճակում գտնվող կապիտուլյանտ նիկոլ փաշինյանը, արդեն երևի երկրորդ կամ երրորդ անգամ է ընդգծում, որ եթե նոյեմբերի 10-ին այդ խայտառակագիրը չստորագրեր, ապա վտանգի տակ կդներ Արցախում, ռազմաճակատի երկայնքով մարտերի մեջ գտնվող հայկական մեր զինուժի 20-25 հազար զինվորների, սպաների, կամավորականների, պահեստազորայինների կյանքը: Ըստ փաշինյանի՝ նրանք կարող էին արագորեն հայտնվել լիակատար շրջապատման (շրջափակման) մեջ և մենք շատ ավելի մեծ ու աղետալի կորուստներ կունենայինք:
Հարցը, թե ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ էր ստեղծվել նման՝ զինուժի տոտալ շրջապատման և կորստի վտանգ, համառորեն շրջանցվում է: Հարցը՝ մի կողմ, չեն հնչել ու չեն հնչում քիչ թե շատ համոզիչ պարզաբանումներ, բացատրություններ, թե ինչ որոշումների և գործողությունների հետևանքով էր ստեղծվել այդ կործանարար վիճակը:
Չնայած, տողերիս հեղինակը հակված չէ «հալած յուղի տեղ» ընդունել նիկոլ փաշինյանի ասածը: Թեկուզ եթե անձամբ նրա պարագան հաշվի չառնենք, միևնույն է, 40-45 օր շարունակ ռազմաճակատի իրական վիճակի, կորուստների մասին սեփական ժողովրդին լկտիաբար մոլորեցրած ու խաբած իշխանության կողմից վերջին 5 վշտալլուկ օրերին հնչեցրած ցանկացած հայտարարություն պիտի բազմակողմանի ստուգվի ու ճշտվի, քանզի չկա բացարձակապես ոչ մի երաշխիք, որ դա ևս հերթական սուտը չէ, այս անգամ՝ փաշինյանական դավաճանության ու կապիտուլյացիայի, Արցախը թուրքին նվիրելու աններելի հանցանքը արդարացնելու նպատակով:
Մի՞թե փաշինյանի ասած տոտալ շրջապատման ու 20-25 հազարանոց բանակի ջախջախման վտանգը մի քանի ժամվա մեջ ստեղծվեց: Չի կարող ու չէր կարող նման բան լինել՝ ոչ մի պարագայում, առավել ևս Արցախի դեպքում: Դա հնարավոր էր միայն մի դեպքում, եթե օրեր, շաբաթներ շարունակ հայկական զինուժը ոչ մի դիմադրություն ցույց չտար, իսկ թշնամին էլ ուր ուզեր, որ կողմով ցանկանար՝ անվնաս ու անպատիժ շարժվեր:
Այդ հարցերին, հուսով եմ, մասնագիտորեն դեռ կանդրադառնան ռազմական փորձագետներն ու հենց իրենք՝ պատերազմը նիկոլ փաշինյանի գերագույն հրամանատարությամբ տանուլ տված անմիջական պատասխանատու բարձրաստիճան զինվորականները: Նրանք, որոնցից ոչ մեկը կապիտուլյատիվ խայտառակությունից հետո գոնե պաշտոնի «ինքնասպանության» չդիմեց փրկելու համար իր անուն ու պատիվը:
Այդ ինչպե՞ս եղավ, որ թշնամին 10-14 օրվա ընթացքում կարողացավ այնքան ուժեր տեղափոխել Շուշիի մատույցներ, որ ի վերջո գրավեց անառիկ բերդաքաղաքը կամ վերցրեց վերահսկողության տակ: Ինչո՞վ էին այդ երկու շաբաթում զբաղված հայկական զինուժի ղեկավարները, գերագույնը, նրա արցախյան կլոնը, ինչո՞վ:
Ինչո՞ւ այդ ժամանակահատվածում, այդ 10-12 օրերին Շուշին չէր վերածվել Արցախի «ստալինգրադի», ինչու բերդաքաղաքն իր անվանմանը համապատասխան՝ անառիկ ամրոցի, ամեն տան ու շենքի համար կռիվ տալու վիճակի չէր բերվել...

Արմեն Հակոբյան