Կարծիք

16.11.2020 15:10


Դեռ երեկ վրեժի կոչ էիր անում, այսօր աղերսում ես ընդդիմությունը հայտատարի՝ բացառում է բռնությունը, լավ է՝ գիտակցում ես՝ անորակ փոքրամասնություններն ու ենիչերիներդ քեզ չեն պաշտպանելու

Դեռ երեկ վրեժի կոչ էիր անում, այսօր աղերսում ես ընդդիմությունը հայտատարի՝ բացառում է բռնությունը, լավ է՝ գիտակցում ես՝ անորակ փոքրամասնություններն ու ենիչերիներդ քեզ չեն պաշտպանելու
Մանիպուլյատո՛ր, դավաճա՛ն, փաստերով, փաստերով են հարցադրումներ արվելու քեզ, որ և՛ կարող էիր պատերազմից խուսափել, և՛ կանգնեցնել պատերազմը մի քանի անգամ՝ սկսած առաջին իսկ օրից, և՛ կարող էիր զիջումների չգնալ՝ հատկապես այսչափ։
Չմոռանա՛ս դավաճան, դու տվել ես ավելին քան թուրքն է ուզել։
Դատապարտված չէ գույքի ոչնչացումը, Կառավարության, ԱԺ շենքերի դեմ. դավաճա՛ն, դատապարտված չես դու, մնացյալն ածանցյալ է, շարունակիր մեղավորներ փնտրել, այլևս իմաստազուրկ է քեզ վերլուծելը, քննադատելը ... Դու դավաճան ես, և դա փաստ է, իսկ դավաճաններին միայն դատում են։
Դեռ երեկ վրեժի կոչ էիր անում, այսօր աղերսում ես ընդդիմությունը հայտատարի՝ բացառում է բռնությունը, լավ է՝ գիտակցում ես՝ անորակ փոքրամասնություններն ու ենիչերիներդ քեզ չեն պաշտպանելու, ինչևէ, աձամբ ես, որպես իշխանությանդ առաջին իսկ օրից քեզ ընդդիմադիր քաղաքացի՝ գտնում եմ՝ բռնություն չպետք է կիրառել քո դեմ, քեզ սպանել չի՛ կարելի ու ոչ միայն քրեական օրենսգրքից ելնելով՝ ավելին՝ դու պետք է կանգնես արդարացի դատարանի առջև, պատժվես արդար դատաքննությամբ, ու քանի որ հանցանքներիդ հանրագումարն առավել քան բավարար է քո նկատմամբ մի քանի ցմահ դատավճիռ կայացնելու, դու պետք է ապրես՝ դատված, նզովված, որպես առարկայական ապացույց մնացյալին՝ ինչ է լինում, երբ դավաճանում են ազգին ու պետությանը, որպես առհավատչյա աշխարհին, որ մենք չենք պարտվել, մեզ դավել են, իսկ դավն իրավական ուժ չունի. քո բանտախցից է փյունիկվելու իրավական պետությունը, քո դատավճռով է ջնջվելու կապիտուլյացիոն ստորագրությունդ։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը